Երկու խումբ` երկու համերգ. Գարի Քեսայանի ջազ կվարտետը և «Բամբիռը» բարեգործական համերգներ կտան26 նոյեմբերի 2014 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Տևական ընդմիջումից հետո դեկտեմբերի 6-ին Հայաստանում ելույթ կունենա հայտնի երաժիշտ-կոմպոզիտոր, ջազմեն Գարի Քեսայանի կվարտետը: 1998-ին ԱՄՆ լավագույն ջազմեն ճանաչված Գարին երկար տարիներ աշխատել է Միացյալ Նահանգներում և գարծակցել բազմաթիվ հայտնի ջազմենների հետ: Բացի այդ նա բազմաթիվ երաժշտական ծրագրեր ունի` կապված գալիք տարվա և Ցաղասպանությանը նվիրված միջոցառումների հետ: «Գարի Քեսայանի երաժշտությունը նոր քայլ է ջազում: Նա օգտագործում է նոր հարմոնիկ լուծումներ, նոր կերպարներ և իմպրովիզացիոն նորարարական մեթոդներ: Նրա երաժշտությունն ունկնդրին տանում է դեպի գեղեցկությունը, իսկ երաժշտության թարմությունն անմահ է: Այս աշխատանքները տալիս են հոգեկան բավականություն և զգացմունքային հավասարակշռություն` հավասարվելով ժամանակի ամենանշանակալի ստեղծագործություններին: Այնպիսի գործեր, ինչպիսիք են For You-ն և Silence-ը, սադրիչ և փայլուն են, մաքուր և նրբաճաշակ, անմահ սիրո մասին են և առաջնորդում են դեպի հավիտենականություն: «Գարի Քեսայանքառյակը» հանրաճանաչ և ամեուր սպասված նրբաճաշակ երաժիշտների միություն է: Գարներ Թոմասը և Ռիչարդ Թեյլորը ամերիկյան ջազի բարձրակարգ երաժիշտներ են»,- նրա մասին գրել է Los Angeles Times պարբերականը: Գարի Քեսայանի ջազ կվարտետի սպասվող ելույթը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, «Դի Ջի Կոնտակտի» և «32 թատրոնի» կազմակորպած երկու համերգից մեկն է. դեկտեմբերի 5-ին տեղի կունենա «Բամբիռ» խմբի համերգը, որը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Համերգի ընթաքում կհնչեն բազմաթիվ ֆոլկ երգերի վերամշակված տարբերակները: Հատուկ հյուրն է «Բամբիռ» խմբի հիմնադիր Ջագը (Գագիկ Բարսեղյան): «Բամբիռը», 2010-ին մասնակցելով Աթենքում կայացած երաժշտական միջազգային մրցույթին, գրավել է 3-րդ տեղը: Խումբը վերջին տարիներին համերգներով է հանդես եկել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իռլանդիայում: Բարեգործական համերգներին ներկա կլինի Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Ամբողջ հասույթը կտրամադրվի Հայաստանի` ֆրանսերեն դասավանդող դպրոցներին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |