Ադրբեջանում շարունկավում են ակտիվիստների հետապնդումները. Լրագրողին բերման են ենթարկել ու հարցաքննել28 նոյեմբերի 2014 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին առավոտյան անհետացել էր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության Բաքվի բյուրոյի լրագրող Թուրհան Քերիմովը: Այժմ նրան ազատ են արձակել: Այդ մասին նա ինքն է հայտնել հեռախոսով: Ինչպես պարզվեց, նրան ոստիկանության բաժանմունք էին տարել: Ոստիկանությունում Քերիմովին հարցեր են տվել աշխատանքի, սոցցանցերում գործունեության, նրա հետաքրքրությունների մասին: Ոստիկանները չեն պատասխանել լրագրողի այն նկատառմանը, թե իրեն կարող էին ոչ թե բերման ենթարկել ոստիկանության բաժանմունք, այլ ներկայանալու պահանջով ծանուցում ուղարկել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության Բաքվի բյուրոյի աշխատակից Թուրան Քերիմովին այսօր առավոտյան երկու անհայտ անձինք տարել էին անորոշ ուղղությամբ: Միջադեպի մասին ռադիոկայանին էր հայտնել նրա եղբայրը՝ Ազիզ Էլհանօղլուն: Եղբորն իր հերթին այդ մասին հայտնել էին Թուրհանի հարևաններն ու համադասարանցին, որոնք միջադեպի ականատես էին դարձել: Քերիմովը, որն առավել հայտնի է սոցցանցերում որպես Turxan Qarishga (թարգմանաբար՝ Մրջյուն), աշխատում է ռադիոկայանում որպես լուսա- և տեսաթղթակից և վեբ վարպետ: Թուրհան Քերիմովը հայտնի ֆոտոթղթակից Էլհան Քերիմովի որդին է, որը երկար ժամանակ աշխատել է Turan լրատվական գործակալությունում: 2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները: 2014-ի հունիսին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովը Վեհաժողովին ներկայացրեց զեկույց` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ստրասբուրգից Ադրբեջան վերադառնալուց հետո Ջաֆարովը ձերբակալվեց։ Մեկ այլ հայտնի իրավապաշտպան՝ Ինթիգամ Ալիևը ևս ձերբակալվեց ԵԽԽՎ-ում հանդիպումներից հետո, որտեղ նա ևս քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին՝ մարդու իրավունքների ցածր մակարդակի և հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու համար։ Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ: Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: Մարդու իրավունքների պաշտպանության համար տրվող Վացլավ Հավելի միջազգային մրցանակը 2014-ին շնորհվեց ադրբեջանցի քաղբանտարկյալ Անար Մամեդլիին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |