Ղրիմից ՀՀ և հակառակ ուղղությամբ հազիվ 20-30 մարդ է թռչում

Ղրիմից ՀՀ և հակառակ ուղղությամբ հազիվ 20-30 մարդ է թռչում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը մտադիր է իրականացնել Ղրիմից դեպի Հայաստան երկրորդ չվերթը:

Ինչպես հայտնել է ընկերության կոմերցիոն տնօրեն Սերգեյ Պետրովը, «Սիմֆերոպոլ-Անապա-Երևան» չվերթի համար 30 տոմս է վաճառվել, իսկ հակառակ ուղղությամբ՝ 20:

«Ինքնաթիռը Սիմֆերոպոլից կուղևորվի Երևան առավոտյան ժամը 9-ին՝ Անապայում տեխնիկական վայրէջքով: Դա որոշ անհարմարություններ է ստեղծում ուղևորների համար, բայց չվերթը կիրականացվի»,-ասել է Պետրովը:

Չվերթն իրականացվում է Յակ-42 ինքնաթիռով, որի տարողունակությունը 120 ուղևոր է, հայտնում է «Սոբիտիե»-ն:

Հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ղրիմի միջև ավիահաղորդակցություն կարող է հաստատվել, բացասաբար ընկալվեց Ուկրաինայում: Այդ երկրի ԱԳՆ-ն կոչ արեց Երևանին ձեռնպահ մնալ այդ չվերթի իրականացումից: Հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթ իրականացնելու հայտ երբևէ չի ստացել: Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հայտարարեց. «Թույլտվություն չունեն, չվերթեր չեն կարող իրականացնել», Ուկրաինական ավիաընկերությունները դադարեցրեցին Ղրիմ թռիչքներն ընթացիկ տարվա մարտին, երբ Ղրիմը միացավ ՌԴ-ին: Նախկինում Սիմֆերոպոլից Երևան թռիչքներն իրականացնում էր ուկրաինական ՄԱԿ ավիաընկերությունը շաբաթական մեկ անգամ: Ղրմից միջազգային թռիչքները վերսկսվեցին հուլիսի 19-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---