26 հունիսի 2006 - 14:38 AMT
Հայաստանի եւ Վրաստանի սահմանին նոր սահմանապահ ուղեկալ է բացվել
Վրաստանի սահմանների պաշտպանության դեպարտամենտի որոշմամբ հայ-վրացական սահմանի վրացական հատվածում ավելացվել են սահմանապահ ուղեկալների թիվը: Նոր ուղեկալ է բացվել Նինոծմինդայի շրջանի Կալինինո գյուղում: Միաժամանակ թուլացվել է վրաց-թուրքական սահմանի վրացական կողմից տարվող հսկողությունը: Չնայած նրան, որ պետական սահմանի նշված երկու հատվածներից ավելի երկար է վրաց-թուրքականը, Նինոծմինդայի շրջանի հատվածում հերթապահող զինվորների թիվն ավելի քիչ է, քան հայ-վրացական սահմանի Նինոծմինդայի հատվածում զինծառայողների թիվը, հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը: