26 հունիսի 2006 - 14:40 AMT
Մեսխեթցի թուրքերը Ջավախք են ժամանել «բացառապես որպես զբոսաշրջիկներ»
Մոտ 40 մեսխեթցի թուրք է ժամանել Ջավախք, որոնք այցելել են Ախալքալաքի շրջանի Խավեթ, Դավնի գյուղեր, որտեղ ժամանակին ապրել են իրենց նախնիները: Թուրքերը տեղացի հայերի հետ զրույց ունենալիս նշել են, որ իրենց այցելության նպատակը միայն տուրիստական է, եւ այս տարածքներում վերաբնակվելու մտադրություն չունեն, հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը: Հիշեցնենք, որ 1944 թվականին աքսորված մեսխեթցի թուրքերի բնակավայրերի բացարձակ մեծամասնությունը գնտվել է այսօր գերազանցապես վրացիներով վերաբնակեցված Ասպինձայի եւ Ադիգենի շրջաններում: