Ճապոնիայի վարչապետը մտադիր է խաղաղ պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ

Ճապոնիայի վարչապետը մտադիր է խաղաղ պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ

PanARMENIAN.Net - Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հյուսիսային Հոկայդո կղզու Նեմուրո քաղաքի ղեկավար Սյունսկե Խասեգավայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մտադիր է ամեն գնով հասնել Ռուսաստանի հետ տարածքային խնդրի հանգուցալուծմանը և խաղաղ պայմանագիր կնքել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերաբերյալ:

«Ես կլուծեմ հյուսիսային տարածքների խնդիրն ու խաղաղ պայմանագիր կկնքեմ: Որպես քաղաքական գործիչ, որպես վարչապետ ես ցանկանում եմ հասնել դրան ամեն գնով»,-հայտարարել է Աբեն, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը ճապոնական ԶԼՄ-ների վրա հղումով:

Ճապոնիան ու Ռուսաստանը խաղաղ պայմանագիր չեն կնքել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին տարածքային վեճի պատճառով. Տոկիոն հավակնում է Շիկոտան, Իտուրուպ, Կունաշիր և Հաբոմայ կղզիների վրա, որոնք անցան ԽՍՀՄ-ին պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո: Ռուսաստանն այդ կղզիները համարում է իր անբաժան մասը:

Ըստ Ճապոնիայի վարչապետի, խաղաղ պայմանագրի կնքումը «ճապոնացի ժողովրդի վաղեմի երազանքն է», սակայն լուծումը բաժին ընկավ «հետպատերազմյան սերնդին», գրում է ՌԲԿ-ն:

2013-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ճապոնիայի հետ խաղաղ պայմանագիր կնքել հնարավորության մասին: Ըստ նրա, տնտեսական գործակցությունը երկրների միջև «պայմաններ է ստեղծում ոչ միայն երազելու, այլ նաև գործնականում խաղաղ պայմանագրի վրա աշխատելու համար»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---