Ռուսական ռուբլու հերթական հակառեկորդը 1 դեկտեմբերի 2014 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Մոսկովյան բորսայի սակարկությունների մեկնարկին ռուբլու փոխարժեքը դոլարի և եվրոյի համեմատ նվազել է՝ հերթական հակառեկորդներ սահմանելով: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, դոլարի փոխարժեքը հասել է 52 ռուբլու, եվրոն գերազանցել է 64 ռուբլու շեմը նավթի սակագների շարունակական անկման պատճառով: Ավելի ուշ փոխարժեքը մի փոքր ճշգրտվեց: Ըստ Մոսկվայի Միջբանկային արժութային բորսայի տվյալների, Մոսկվայի ժամանակով 10:53-ի դրությամբ դոլարի փոխարժեքը հավասար էր 51,77 ռուբլու, եվրոյինը՝ 34,35 ռուբլու: Երկարժութային զամբյուղի արժեքը կազմել է 57,55 ռուբլի: Ռուբլու փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։ 10 ամսում Հայաստան է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահտվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ռուսաստանից Հայաստան 2013-ի հունվար-հոկտեմբերին փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց (անկումը կազմել է 4,5 տոկոս): Որպես հետևանք, կտրուկ թուլացան նաև հայկական դրամի դիրքերը՝ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչև 435 դրամ: Հայկական արժույթի փոխարժեքը նվազեց միանգամից 16,6 կետով կամ գրեթե 4 տոկոսով: Իսկ ընդհանուր առմամբ նոյեմբերի սկզբից դրամը արժեզրկվել է 5,8 տոկոսով: Նոյեմբերի 1-ին դրամի փոխարժեքը 411,26 դոլար էր: Դեկտեմբերի 1-ի տվյալներով դոլարի պաշտոնական փոխարժեքը Հայաստանում 433,69 դրամ է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |