ԵՏՄ-ն կարող է հրաժարվել դոլարից և եվրոյից

ԵՏՄ-ն կարող է հրաժարվել դոլարից և եվրոյից

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության տարածքում կարող են արգելել դոլարն ու եվրոն անդամ երկրների միջև փոխադարձ հաշվարկներում: Անցումը միայն ազգային արժույթով (ռուբլի, բելառուսական ռուբլի, տենգե, դրամ) վճարումների կարող է տեղի ունենալ 2025-2030 թթ.: Նաև առաջարկվում է հրաժարվել դոլարից ու եվրոյից ԵՏՄ տարածքում:

Նման առաջարկ կա ԵՏՄ տարածքում վճարային համակարգերի զարգացման հայեցակարգի նախագծում, գրում է «Իզվեստիան»: Ըստ Ռուսաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Ալեքսանդր Մուռիչովի, հայեցակարգը ենթադրում է մասնակից երկրների համար ընդհանուր վճարային տարածքի ենթակառուցվածքների ստեղծում, ինչը թույլ կտա վճարումները կատարել, հաշվի առնելով ազգային քարտային համակարգերի համատեղելիությունը, այդ թվում վճարային քարտերի նոր ստեղծվող ռուսական ազգային համակարգը և արդեն գործող «Բելքարտ» (Բելառուս) և Armenian Card (ArCa) համակարգերը:

«Անհրաժեշտ է մասնակից երկրների բանկերի առջև հարց բարձրացնել միջպետական վճարային շրջանառությունից ԱՄՆ դոլարն ու եվրոն բացառելու վերաբերյալ: Ըստ առկա վիճակագրային տվյալների, փոխադարձ վճարային շրջանառության մոտ կեսը ԵՏՄ երկրների միջև կատարվում է օտար արժույթով՝ ԱՄՆ դոլարով և եվրոյով, ինչը մեծացնում է ԵՏՄ կախվածությունը համապատասխան տնտեսություններից»,-հայտարարել է Մուռիչովը:

Հեռանկարում հնարավոր է, որ ԵՏՄ տարածքում մեկ միասնական արժույթ ներմուծվի: ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը ավելի վաղ հայտարարել էր, որ միասնական արժույթի մուտքը ԵՏՄ անխուսափելի է, թեև դրա համար, հավանաբար, կպահանջվի 5-10 տարի: ԵՏՄ երկրները դեռևս կհամակարգեն փոխարժեքային քաղաքականությունը հատուկ ստեղծված մարմնի՝ Արժութային քաղաքականության համակարգող խորհրդի միջոցով:

Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵՏՄ նիստում ստորագրվեց ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը: Հոկտեմբերի 10-ին Մինսկում Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---