26 հունիսի 2006 - 18:40 AMT
ԱՄՆ-ն ցանկանում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն
ԱՄՆ-ն լրջորեն է դիտարկում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Թուրքիայի բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստայնը: Նրա խոսքերով, այդ հարցը հիմնականներից մեկն է հայ-թուրքական խորհրդակցությունների ցանկում: «Աշխարհաքաղաքական տեսակետից ԱՄՆ-ի համար շահավետ է հարաբերությունների նորմալացումը երկու երկրների միջեւ: Ես կարծում եմ, որ այդ նորմալացումը շահավետ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար»,-նշել է նա: