Դոլարի փոխարժեքը նվազել է՝ հատելով 51 ռուբլու շեմը

Դոլարի փոխարժեքը նվազել է՝ հատելով 51 ռուբլու շեմը

PanARMENIAN.Net - Ըստ Մոսկվայի միջբանկային արժութային բորսայի տվյալների, դոլարի փոխարժեքը Մոսկվայի ժամանակով 11:27-ի դրությամբ կազմել է 50.87 ռուբլի, եվրոյի փոխարժեքը՝ 63,32 ռուբլի: Երկարժութային զամբյուղի արժեքը կազմում է 56.8 ռուբլի:

Դեկտեմբերի 1-ի սակարկությունների արդյունքում, նավթի սակագների անկումից հետո, դոլարի փոխարժեքը աճեց մինչև 53 ռուբլի, եվրոն գերազանցեց 64 ռուբլին: Դեկտեմբերին 2-ին արձանագրված նավթի սակագների աճին զուգահեռ ռուսական ռուբլին սկսում է կայունանալ:

Դեկտեմբերի 2-ին Հայաստանում դոլարի պաշտոնական փոխարժեքը հավասար է 435,26 դրամի, իսկ հայկական բանկերում դոլարը փոխանակվում է 442-447 դրամ փոխարժեքով:

Ռուբլու փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։ 10 ամսում Հայաստան է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահտվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ռուսաստանից Հայաստան 2013-ի հունվար-հոկտեմբերին փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց (անկումը կազմել է 4,5 տոկոս):

Որպես հետևանք, կտրուկ թուլացան նաև հայկական դրամի դիրքերը՝ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչև 435 դրամ: Հայկական արժույթի փոխարժեքը նվազեց միանգամից 16,6 կետով կամ գրեթե 4 տոկոսով: Իսկ ընդհանուր առմամբ նոյեմբերի սկզբից դրամը արժեզրկվել է 5,8 տոկոսով: Նոյեմբերի 1-ին դրամի փոխարժեքը 411,26 դոլար էր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---