27 հունիսի 2006 - 14:33 AMT
Այսօր Հայաստան է ժամանում Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Րաշիդ Նուրգալիեւը
Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի ներքին գործերի նախարար, բանակի գեներալ Րաշիդ Նուրգալիեւը: Այցի շրջանակներում Րաշիդ Նուրգալիեւը եւ Հայաստանի Ոստիկանության ղեկավար Հայկ Հարությունյանը կմասնակցեն ՌԴ ԱԳՆ եւ Հայաստանի Ոստիկանության կոլեգիաների համատեղ նիստին: Բացի այդ, Հայաստանում ծրագրված են ՌԴ ՆԳՆ եւ Հայաստանի Ոստիկանության հատուկ նշանակության զորքերի համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները: Մասնավորապես, զորավարժությունների ընթացքում հատուկ նշանակության միավորումների զինվորները կանցկացնեն պատանդների ազատագրման օպերացիա: