Արտահանումը դեպի Ռուսաստան նվազել է 4,8%-ով 3 դեկտեմբերի 2014 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից արտահանումը2014-ի հոկտեմբերին կազմել է 140.9 մլն դոլար՝ աճելով 2013-ի հոկտեմբերի համեմատ 4,7 տոկոսով: Ընդհանուր առմամբ տարվա առաջին 10 ամսում ՀՀ-ից արտահանվել է 1.250 մլրդ դոլարի ապրանք ու ծառայություն, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2,9 տոկոս, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում, ընթացիկ տարվա 10 ամսում արտահանումը դեպի ՌԴ կրճատվել է 4,8 տոկոսով՝ մինչև մոտ 254 մլն դոլար: Այսպիսով դեպի ՌԴ արտահանման նվազման միտումը պահպանվում է, թեև մի փոքր դանդաղել է: 9 ամսվա տվյալներով արտահանումը ՌԴ նվազել էր 6,2 տոկոսով, իսկ 2014-ի առաջին 8 ամիսվա արտահանումը ՌԴ նվազել էր 8,2 տոկոսով՝ կազմելով մոտ 184 մլն դոլար 2013-ի հունվար-օգոստոսի 201 մլն դոլարի դիմաց: Ռուսաստանի ընդհանուր բաժինը ՀՀ արտահանման մեջ 22 տոկոսից նվազել է մինչև 20,3 տոկոս: Ընդ որում, ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ աճել է 7,8 տոկոսվ: Այդ երկիրն առաջին տեղում է ՀՀ առևտրային գործընկերների ցանկում ընդհանուր առևտրաշրջանառության մեջ 23,3 տոկոս ցուցանիշով նախկին 22,9 տոկոսի դիմաց: ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտաքին առևտրաշրջանառության 28,2 տոկոսը, ԵՄ երկրներին՝ 27,1 տոկոսը, այդ թվում Գերմանիային՝ 7,5 տոկոսը: Առևտուրը Չինաստանի հետ կազմում է ՀՀ ապրանքաշրջանառության 9,8 տոկոսը, Իրանի հետ՝ 8,8 տոկոսը, Վրաստանի՝ 2,6 տոկոսը, Թուրքիայի՝ 3,9 տոկոս: Ընդհանուր առմամբ, 2014-ի հունվար-հոկտեմբերին արտաքին առևտրի շրջանառությունը 2013-ի համեմատ աճել է 5,4 տոկոսով և կազմել է մոտ 4,8 մլրդ դոլար: Բացասական սալդոն կազմել է 2,33 մլրդ դոլար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |