Դոլարի փոխարժեքը բարձրացել է՝ հատելով 53 ռուբլու նիշը

Դոլարի փոխարժեքը բարձրացել է՝ հատելով 53 ռուբլու նիշը

PanARMENIAN.Net - Մոսկվայի բորսայում սակարկությունների բացմանը դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է ավելի քան 1 ռուբլով, դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 52,02 ռուբլի, ինչը 1,7 ռուբլով պակաս է երեկվա սակարկությունների փակման գնից: Էժանացել է նաև եվրոն՝ սակարկությունների բացմանն այն նվազել էր մինչև 63,9075 ռուբլի: Երեկվա սակարկությունների փակմանը եվրոն արժեր 65,65 ռուբլի, հիշեցնում է ՌԲԿ-ն:

Ավելի ուշ եվրոն ու դոլարը աճեցին. Մոսկվայի ժամանակով 12:25-ի դրությամբ դոլարն արժեր 53.52 ռուբլի, եվրոն՝ 65.9-ը, իսկ երկարժութային զամբյուղը՝ 58.8 ռուբլի:

Մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 3-ին, ռուբլին նորացրեց բացարձակ մինիմումները (54,86 ռուբլի 1 դոլարի դիմաց, 67,9 ռուբլի՝ 1 եվրոյի): Սակայն, ավելի ուշ ռուբլու փոխարժեքը զգալիորեն ամրապնդվեց, ինչը վերլուծաբանները բացատրեցին Ռուսաստանի բանկի ակտիվ գործողություններով, որը նոյեմբերի սկզբից առաջին անգամ դուրս եկավ արժութային շուկա ռուբլուն սատարող ինտերվենցիայով: ԿԲ դեկտեմբերի 4-ի հայտարարության մեջ ասվում է, որ արժութային ներմուծումը Բանկը ձեռնարկել է «արժութային շուկայում իրավիճակը կայունացնելու նպատակով»:

Ռուբլու փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։ 10 ամսում Հայաստան է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահտվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ռուսաստանից Հայաստան 2013-ի հունվար-հոկտեմբերին փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց (անկումը կազմել է 4,5 տոկոս):

Դեկտեմբերի 4-ին ՀՀ բանկերում և փոխանակման կետերում մեկ դոլարի դիմաց տալիս են 442-443 դրամ, ռուբլու արժեքը 8-8,42 դրամ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---