ԱՄՆ 17 նահանգ դատի է տվել Օբամային միգրանտների օրինականացման համար

ԱՄՆ 17 նահանգ դատի է տվել Օբամային միգրանտների օրինականացման համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ 17 նահանգ դատի է տվել նախագահ Բարաք Օբամային միգրանտների օրինականացման համար: Նրանք ապօրինի են համարում նրա հրամանագիրը 4,7 միլիոն միգրանտների կարգավիճակի օրինականացման մասին: Թեխասի գլխավոր դատախազ Գրեգ Էբբոթի կարծիքով, նախագահը հրաժարվել է օրենքները կատարելու անհրաժեշտությունից և փորձում է վերանայել միգրանտների մասին օրենքը չունենալով դրա իրավունքը:

Բացի Թեխասից, կոալիցիայում նաև ավանդաբար հանրապետականներին սատարող Ալաբաման է, Այդահոն, Միսիսիփին, Յուտան: Նրանց ներկայացուցիչների կարծիքով, ապօրինի միգրանտներին չի կարելի համաներում շնորհել, հայտնում է EANEWS.ru.-ն:

Նոյեմբերին իր հեռուստաուղերձում Օբաման հայտարարեց, որ մտադիր է միգրացիոն բարեփոխում անցկացնել առանց Կոնգրեսի հավանության:

Ըստ Օբամայի, եթե այդ ծրագիրն իրագործվի, մոտ 4 մլն րինի ներգաղթյալմիայն չի արտաքսվի, այլ աշխատելու թույլտվություն կստանա ԱՄՆ-ում: Դա վերաբերում է ԱՄՆ-ում ավելի քան 5 տարի ապրած ներգաղթյալներին, ինչպես նաև նրանց, ում երեխաները ԱՄՆ քաղաքացիներ են: Բացի այդ, ինչպես ասաց նախագահը, Վաշինգտոնը կպարզեցնի օրինականացման կարգը բարձրագույն կրթությամբ ներգաղթյալների ու գործարարների համար:

«Եթե դուք համապատասխանում եք այդ պահանջներին, կարող եք դուրս գալ ստվերից և ապրել ըստ օրենքի: Եթե դուք հանցագործ եք, կարտաքսվեք»,-հայտարարեց Օբաման: Նա նշեց ներգաղթյալների ավանդը երկրի կյանքում՝ հավելելով, որ անհնար է արտաքսել բոլոր 11,3 մլն ապօրինի ներգաղթյալներին:

Հանրապետականները հայտարարեցին, որ կփորձեն արգելափակել այս բարեփոխումը: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, նրանք կարող են օգտագործել Սպիտակ տան վրա ճնշում գործադրելու համար դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը, որը պետք է հավանության արժանանա մինչև դեկտեմբերի 11-ը:

Հանրապետակններից ոմանք առաջարկում են հայց ներկայացնել նախագահի դեմ, ապացուցելու համար նրա գործողությունների հակասահմանադրականությունը:

Նոյեմբերի 20-ին Սպիտակ տան մոտ հավաքվել էր ներգաղթյալների ամբոխը: Իմանալով Բարաք Օբամայի որոշման մասին, նրանք սկսեցին անգլերեն և իսպաներեն վանկարկել՝ «Այո, մենք կարողացանք», վերաձևակերպելով Օբամայի նախընտրական «Այո, մենք կարող ենք» կարգախոսը:

Ըստ NBC հեռուստաընկերության և Wall Street Journal թերթի հարցումների, ամերիկացիների 57 տոկոսը կողմ է այս որոշմանը:

Հարցման մասնակիցների 74 տոկոսն ասել է, որ կողմ կլիներ այս քայլին, եթե ապօրինի ներգաղթյալները նախնական ոստիկանական ստուգման ենթարկվեին և վճարեին նախորդ տարիների հարկերը:

Մյուս կողմից, Օբամայի այս որոշումը Կոնգրեսին շրջանցելով ընդունելու կարգին կողմ է արտահայտվել հարցման մասնակիցների միայն 38 տոկոսը, 48 տոկոսը դեմ է եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---