27 հունիսի 2006 - 19:18 AMT
ԵԽԽՎ. Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի ժողովրդավարության հետ
Ադրբեջանի կողմից 1480 զեկույցի կետերի կատարման բանաձեւի (Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ նիստի ժամանակ) բուռն քննարկումները քիչ էին տարբերվում նախկիններից: Զեկուցողներ Խեկելն ու Գրոսը, ներկայացնելով իրենց զեկույցը, նորից նշեցին, որ պաշտոնական Բաքուն անուշադրության է մատնում ԵԽ առջեւ իր պարտավորությունները, երկրի իշխանությունները չեն ցանկանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնել եւ ապահովել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

Գրոսը, մասնավորապես նշեց, որ երկրի իշխանություններն անընդհատ փորձում են արդարացնել ժողովրդավարության ոլորտում առկա խնդիրները` գաղթականների առակայությամբ եւ պատերազմի հետեւանքներով: Նրանք նաեւ կարծում են, որ կարող են անուշադրության մատնել օրենքներն ու միջազգային հանրության կարծիքը, եթե նավթ ունեն: Հենց դրանով է բացատրվում այն, որ իշխանությունները կեղծել են 2005 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ նամանտիպ ընտրություններ երկրորդ անգամ անցացրեցին 2006 թվականի մայիսին:

Քննարկումների ընթացքում մի շարք խորհրդարանականներ Արեւելյան Եվրոպայից եւ Թուրքիայից հանդես են եկել Ադրբեջանի պաշտպանությամբ եւ առաջարկել են ընդունել ադրբեջանական պատվիրակության անդամների մանդատները:

Ինչ վերաբերում է ադրբեջանական պատվիրակության անդամներին, ապա նրանց ելույթներն առանձնանում էին տաքարյունությամբ եւ փաստարկների բացակայությամբ: Այդ ելույթները հանգում էին նրան, որ Եվրոպայի Խորհուրդը պետք է հասկանա. Ադրբեջանը երիտասարդ պետություն է եւ պետք է նրան օգնել, այլ ոչ թե քննադատել: Միեւնույն ժամանակ, պատվիրակության անդամները քննադատում էին Խեկելին եւ Գրոսին Ադրբեջանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի համար: Ձայների մեծամասնությամբ պատգամավորները ընդունեցին բանաձեւը եւ Խեկելի եւ Գրոսի զեկույցի հանձնարարականները, որոնց իմաստը կայանում է նրանում, որ Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի ժողովրդավարության եւ հիմնարար ազատությունների հետ: Դա վերաբերում է ընտրություններին, ձայնի ազատությանը, ժողովների ազատությանը եւ այլն բնագավառներին: 2007 թվականի գարնանը ԵԽԽՎ-ն նորից կվերադառնա Ադրբեջանի կողմից իր բոլոր պարտավորությունների կատարման հարցին: Մինչ այդ ԵԽԽՎ-ն կշարունասկի երկրի բոլոր ոլորտների մոնիթորինգը, հայտնում է Turan-ը: