Գռոզնիում հակաահաբեկչական գործողությունն ավարտված է. Վերջին տվյալով 14 ուժային է զոհվել

Գռոզնիում հակաահաբեկչական գործողությունն ավարտված է. Վերջին տվյալով 14 ուժային է զոհվել

PanARMENIAN.Net - Վերջին տվյալնելով Գռոզնիում հակաահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է 14 ոստիկան, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը ՌԴ ՆԳՆ-ին հղումով:

«Գռոզնիում հակաահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է 14 ոստիկան, նրանք, հավանաբար, կներկայացվեն պետական պարգևների»,- ասել են մամուլի կենտրոնում:

Դեկտեմբերի 5-ին նախարարությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որը վարում էր ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը: Իր ելույթը նա սկսեց առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:

Ավելի վաղ հայտարարվել էր ուժային կառույցների աշխատակիցներից 10-ի մահվան և 28 վիրավորների մասին: Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հանձնարարությամբ նրանց ընտանիքներին կհատկացվի 1-ական մլն ռուբլի: Ավելի վաղ Ռամզան Կադիրովը հայտարարել էր հակաահաբեկչական գործողության ավարտի մասին: «Հատուկ գործողությունն ավարտված է, առկա են ինը գրոհայինների դիակներ, ուժային կառույցների աշխատակիցները շարունակում են որոնումները»,-մեջբերել էր Կադիրովի խոսքը «Կոմերսանտը»: Ըստ նրա, արդեն կարելի է ավարտված համարել հակաահաբեկչական գործողությունը: «Շայտաններն իրենց վերջին ուժը ցույց տվեցին»,- ասել է նա:

Ըստ ճշտված տվյալների, գիշերային հարձակման և դրան հաջորդած մարտի ժամանակ սպանվել է 11 ահաբեկիչ: Դեկտեմբերի լույս 4-ի գիշերը Գռոզնիում զինված մարդիկ գրավեցին Մամուլի տունը մինչ այդ հարձակում գործելով ճանապարհապարեկային ծառայության հենակետի վրա, քաղաքի կենտրոնում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Ավելի ուշ, երբ ուժայինները սկսեցին գործողությունը, գրավված շենքում պայթյուն լսվեց, հրդեհ բռնկվեց: Ենթադրվում է, որ գրոհայինների ևս մեկ խումբ պատսպարվել է դպրոցներից մեկում, որը նույնպես հարկ եղավ գրոհով ազատել:

Օրվա ընթացքում փոխհրաձգություն է եղել նաև Գռոզնիի «Բերկատ» կենտրոնական շուկայի տարածքում, ինչպես նաև հարևանությամբ գտնվող փողոցում: Ըստ ԶԼՄ-ների, քաղաքում հակասական լուրեր են տարածվում գրոհայինների քանակի մասին: Եթե շարքային ուժայինները հայտնում էին մոտ 100 գրոհայինի մասին, ապա պաշտոնական ներկայացուցիչները համարում են, որ հարձակման մասնակիցները 10-12-ն էին, գրում է «Կավկազսկայա պոլիտիկան»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---