Վ.Օսկանյան. Այսօր քննարկվող սկզբունքները կարող են նպաստել Ղարաբաղի հարցի լուծմանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ամբողջովին չբացահայտեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի դրույթները` երկու հիմնական կետ շրջանակներից դուրս մնաց: Այդ մասին հայտարարել է այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Առաջինը, նրա խոսքերով, հիմնական դրույթներից մեկը պետք է դառնա միջանցքի ապահովումը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, երկրորդը` մինչ կարգավիճակի մասին հանրաքվեն Լեռնային Ղարաբաղը պետք է միջանկյալ կարգավիճակ ունենա: Վ.Օսկանյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատեցին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու է Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով: «Երրորդը, ցանկանում եմ նշել, որ Հայաստանը գտնում է, որ այն սկզբունքները, որոնք այժմ դրված են բանակցությունների սեղանին, հավասարակշռված են եւ կարող են նպաստել հարցի լուծմանը: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ադրբեջանի հետ այդ սկզբունքների հիման վրա»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---