Repat Armenia հիմնադրամը Մոսկվայում կանցկացնի Imagine Armenia համաժողովը

Repat Armenia հիմնադրամը Մոսկվայում կանցկացնի Imagine Armenia համաժողովը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին «Վերադարձ Հայաստան» Repat Armenia հիմնադրամը Մոսկվայում կազմակերպում է Imagine Armenia համաժողովը: Համաժողովի հիմնական թեմաներն են.

• Հայաստան վերադառնալու անհատական փորձը

• Աշխատանքային, կամավորական և կրթական ծրագրերը Հայաստանում

• Մասնագտական հայրենադարձության հնարավորությունները

• Repat Armenia հիմնադրամի ծրագրերը:

Նմանատիպ համաժողովներ արդեն անցկացվել են Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Մոսկվայում, Թբիլիսիում, Թեհրանում, Բեյրութում, Նյու Յորքում, Բուենոս Այրեսում:

Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ հայրենիք վերադառնալ ցանկացող հայերի վերադարձը դյուրացնելու, նրանց մուտքը, ինտեգրումը Հայաստան հնարավորինս արագ կազմակերպելու նպատակով ձեռնամուխ են եղել «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia Foundation) հիմնադրամի ստեղծմանը: Այն հիմնադրվել է 2012-ին: Հիմնադրամը ոչ-կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է:

Հիմնադրամի ստեղծման նպատակների ու աշխատանքի հիմնական ուղղությունները այսօր լրագրողներին ներկայացրեց «Վերադարձ Հայաստան»-ի գործադիր տնօրեն, ՀՀ սփյուռքի նախկին փոխնախարար Վարդան Մարաշլյանը: Նրա խոսքով՝ հիմնադրամն իր նորաստեղծ կայքի՝ repatarmenia.org-ի միջոցով հետապնդում է երեք հիմնական նպատակ. առաջին՝ սփյուռքում ակտիվորեն ներկայացնել ու տարածել հայրենադարձության գաղափարը՝ ներկայացնելով տեղեկություններ ու օրինակներ արդեն Հայաստանում հաստատված հայրենադարձների մասին, երկրորդ՝ աջակցել հայ հասարակությանը այն մարդկանց ինտեգրմանը, որոնք որոշել են գալ հայրենիք, երրորդ՝ խթանել հայրենադարձությանը նպաստող պետական քաղաքականության և հասարակական միջավայրի ձևավորմանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---