Սանկտ Պետերբուրգում կտեղադրվի Կոմիտասի արձանը, պուրակն էլ Երևանյան կկոչվի 8 դեկտեմբերի 2014 - 17:31 AMT PanARMENIAN.Net - 2015-ի ամռանը Սանկտ Պետերբուրգի Վասիլեոստրովսկի վարչական շրջանի կենտրոնական պուրակում կտեղադրվի Կոմիտաս Վարդապետի արձանը, որի վրա արդեն աշխատում է քանդակագործ Լևոն Բեյբությանը: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ քանդակագործի արվեստանոցում ծանոթացել է Վարդապետի արձանի կերտման աշխատանքներին: Քանդակի աշխատանքները ներկայացնելով՝ Լևոն Բեյբությանը նշել է, որ պուրակը, որտեղ տեղադրվելու է բնական քարից տաշված երեքմետրանոց արձանը, առաջիկայում անվանակոչվելու է Երևանյան պուրակ: Այդ նույն պուրակում նաև խաչքար է տեղադրված, որի բացումը հոկտեմբերի 25-ին էր: Խաչքարի բացմանը մասնակցել էր նաև Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը: Այն, ի դեպ, առաջին խաչքարն է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում և, ինչպես նշել են բացման հանդիսավոր արարողության մասնակիցները, այն ինքնատիպ ուխտատեղի կդառնա հատկապես տեղի հայության համար: Խաչքարը բացել էին վարչական շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովան և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Արարողությանը մասնակցել էին Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Հրայր Կարապետյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Քաղաքապետը հանդիպել է նաև Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, որը նշել է՝ երկուստեք իրականացվող ծրագրերի և փոխգործակցության արդյունավետությունը վկայում է գործակցության բարձր մակարդակի մասին: «Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի կայուն և վստահելի գործընկերն է, որի հետ կարևորում ենք փոխգործակցության ընդլայնումը: Բարեկամական կապերի համատեքստում մեծ կշիռ ունի մշակութային բաղադրիչը, ինչն անշուշտ կարևոր է հարուստ ժառանգություն ու ավանդույթներ ունեցող քաղաքների համար», - ընդգծել է Պետերբուրգի նահանգապետը: Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ գործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված առաջարկները և նախաձեռնությունները: Քաղաքապետն առաջարկել է նախապատրաստել և հաջորդ տարի հնգամյա գործակցության ծրագիր ստորագրել: «Արդեն հանձնարարել եմ համապատասխան օղակների պատասխանատուներին Սանկտ Պետերբուրգի գործընկերների հետ քննարկել և նախապատրաստել նոր համաձայնագրի նախագիծը: Համոզված եմ, որ գործակցության շարունակականության շնորհիվ ևս կգրանցենք նշանակալի արդյունքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը և Գեորգի Պոլտավչենկոյին պաշտոնական այցով Երևան հրավիրել: Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նշել է, որ իրենց կողմից ևս արդեն իսկ աշխատանքներ տարվում են նոր համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ, և վստահեցրել, որ 2015-ի ապրիլին Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվելու ժամանակ էլ կստորագրվի հնգամյա գործակցության համաձայնագիրը: Հանդիպման շրջանակում գործակցության հետագա ծրագրերում կողմերն առանձնակի կարևորել են նաև երիտասարդական փոխանակումները, զբոսաշրջության զարգացմանն ու ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները: Ըստ Ռուսաստանում 2002-ին կայացած մարդահամարի` երկրում 1.130.491 հայ կա, Հայաստանից դուրս հենց ՌԴ-ում է հայկական ամենամեծ համայնքը: 2010-ի տվյալներով` Սանկտ Պետերբուրգում մոտ 20.000 հայ է ապրում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա |