Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը հաղթել է Ֆինլանդիայի մրցաշարում 9 դեկտեմբերի 2014 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Դահուկավազորդ, Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Միքայելյաննառաջին տեղն է գրավել Ֆինլանդիայի Լապինլախտիի մրցաշարում ազատ ոճով 10 կմ մրցաձևում: Միքայելյանը հաղթող է դարձել 8 երկրից 97 մարզիկի շարքում: Այժմ նա մարզվում է՝ պատրաստվելով երիտասարդական (մինչև 23 տարեկանների) աշխարհի առաջնությանը, որը կանցնի Ալմաթիում փետրվարին, հայտնում է Asbarez-ը: 2010-ին դառնալով Հայաստանի չեմպիոն, Միքայելյանը իրավունք ստացավ ներկայացնելու իր երկիրը Վանքուվերի ձմեռային Օլիմպիական խաղերում, որտեղ ազատ ոճով 15 կմ դահուկավազքում զբաղեցրեց 70-րդ տեղը: 2011-ի օգոստոսին նորվեգական Էուրե քաղաքում Միքայելյանը մասնակցեց աշխարհի երիտասարդական առաջնությանը: 17 կմ ազատ ոճով մրցավազքում Սերգեյը լավագույն ցուցանիշը գրանցեց՝ 35 րոպե 18 վայրկյան և գրավեց առաջին տեղը, իսկ 10,8 կմ եզրագծին հասավ երրորդը և արժանացավ բրոնզե պարգևին: Սոչիի Օլիմպիադայում դասական ոճով 15 կմ մրցաձևում Միքայելյանը գրավեց 46-րդ տեղը 87 մասնակիցների շարքում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |