Կինո, թատրոն և էլեկտրոնային թանգարան. ՌԴ հետ մշակութային գործակցության ծրագիր է ստորագրվել 9 դեկտեմբերի 2014 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Հայաստանի մշակույթի նախարարներ Վլադիմիր Մեդինսկին և Հասմիկ Պողոսյանը ստորագրել են 2015-ի համար երկու երկրի նախարարությունների միջև գործակցության ծրագիրը: «Ռուսաստանի և Հայաստանի միջև նպաստավոր հարաբերություններ են հաստատվում ոչ միայն տնտեսական, այլ նաև մշակույթի ոլորտում: Հուսով եմ, որ հաջորդ տարի դրանք ավելի ակտիվ կլինեն»,-ասել է Մեդինսկին Պետերբուրգում ընթացող միջազգային մշակութային համաժողովի շրջանակում նախարարների գործարար նախաճաշից հետո: Համագործակցության շրջանակում Մոսկվայում կանցկացվեն Հայկական կինոյի օրեր, իսկ Երևանում հանդես կգա Վախթանգովի անվան թատրոնն ու Ազգերի թատրոնը: 2015-ի գարնանը նախատեսվում է «Ռուսական Էլեկտրոնային թանգարան» բացել Մատենադարանում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2015-ին հայկական և ռուսական թանգարանների միջև համագործակցությունը կակտիվանա: 2015-ի սկզբին Տրետյակովյան պատկերասրահում կբացվի Գեորգի Յակուլովի աշխատանքների ցուցահանդեսը: Հայաստանը կմասնակցի նաև Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված համատեղ նախագծին: Նախատեսվում է նաև, որ առաջիկա ամիսներին Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կանդամակցի Երաժշտական թանգարանների ու հավաքածուների ասոցիացիային: Ասոցիացիայի նախագահ, ՌԴ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Բրիզգալովը գտնում է, որ անդամակցությունն ասոցիացիային թույլ կտա թանգարանին կապեր հաստատել ԱՊՀ անդամ երկրների գործընկերների հետ: Photo: Andrey Kulikov Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |