Դրամի արժեզրկումը շարունակվում է. ԿԲ-ն $1-ի դիմաց սահմանել է 452,50 դրամ

Դրամի արժեզրկումը շարունակվում է. ԿԲ-ն $1-ի դիմաց սահմանել է 452,50 դրամ

PanARMENIAN.Net - Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել: Կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ին մեկ ԱՄՆ դոլարի դիմաց սահմանել է 452,50 դրամ փոխարժեքը, ինչը նախորդից բարձր է 4,64 կետով: Հայաստանյան բանկերի կողմից 1 ԱՄՆ դոլարը դեկտեմբերի 9-ի դրությամբ գնվում է նվազագույնը 450, առավելագույնը՝ 456 դրամով: Rate.am –ի տրամադրած տվյալների համաձայն՝ վաճառում են նվազագույնը 458, առավելագույնը 462 ՀՀ դրամով:

Դոլարի առքի միջին փոխարժեքը 452,60 դրամ է, վաճառքինը՝ 459,19: Դեկտեմբեր 8-ի համեմատ դոլարն աճել է 2,48 կետով առքի, և նվազել 0,12 կետով վաճառի դեպքում:

Մեկ եվրոն գնվում է նվազագույնը 551 դրամով, առավելագույնը՝ 561 դրամով, իսկ վաճառվում նավազագույնը՝ 569 դրամով, առավելագույնը՝ 580 դրամով:Եվրոյի առքի միջին փոխարժեքն է 555,86, վաճառքինը՝ 573,53 դրամ։

Ռուսական մեկ ռուբլու առքը կազմում է նվազագույնը 8,07 դրամ, իսկ առավելագույնը՝ 8,44 դրամ։ Ռուբլին վաճառվում է նվազագույնը 8,74դրամով, իսկ առավելագույնը՝ 9,30 դրամով։Ռուբլու առքի միջին փոխարժեքն է 8,30, վաճառքինը՝ 8,96 դրամ:

Ավելի վաղ ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով դեկտեմբերի 8-ից մինչև տարեվերջ նոր մոտեցում է որդեգրում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառք` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

ՀՀֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ գլխավոր դրամատունն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Նպատակ ունենհալով նվազեցնելու ԿԲ ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը:

Նոյեմբերի 24–ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, բարձրացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Միաժամանակ արդեն դեկտեմբերի 2–ի դոլարի փոխարժեքն ավելացավ 7,07 կետով և կազմեց 442,33 դրամ, և դեկտեմբերի 6-ին հասել է 447,86 դրամի։

ԿԲ–ի հայտարարության համաձայն` Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կայունացումը թելադրված է ազգային արտահանման մրցունակության բարձրացմամբ և արժութային պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---