8  08.12.14 - «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը Կառավարության շենքի դիմաց

«Նաիրիտ»-ում խոստանում են՝ վերջնահաշվարկ կարվի, կրճատումն էլ կլինի օրենքի սահմանում

«Նաիրիտ»-ում խոստանում են՝ վերջնահաշվարկ կարվի, կրճատումն էլ կլինի օրենքի սահմանում

PanARMENIAN.Net - «Նաիրիտ»-ում աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա պարտքերի կուտակումը կանխելու համար, իսկ աշխատողների հնարավոր կրճատման դեպքում ընկերությունը գործելու է բացառապես գործող օրենսդրության սահմաններում: Այս մասին ասվում է «Նաիրիտ»-ի տնօրինության տարածած հայտարարությունում: Դրա համաձայն նաև, հնարավոր կրճատման օրից երկու ամիս առաջ աշխատողները գրավոր կծանուցվեն այդ մասին:

Գործարանում խոստանում են վերջնահաշվարկ անել ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ «Նաիրիտ»-ի աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ (այդ թվում` աշխատավարձի գծով պարտքերի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով):

Վերջնահաշվարկի կարգի համաձայն, աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ լրիվ վերջնահաշվարկ կատարել աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշժվարկի այլ կարգ նախատեսված չէ:

Հայտարարությունում նաև նշվում է, թե «ոչ ոք և երբևէ չի հայտարարել, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատողներին չեն վճարվի աշխատավարձի մասով կուտակված պարտքերը»:

Նոյեմբերի 5-ին հայտարարվել էր, որ մինչև տարեվերջ գործարանը կմարի իր աշխատակիցների աշխատավարձերի ամբողջ պարտքը, որը մոտ 15 մլն ԱՄՆ դոլար է կազմում: Գործարանի աշխատակիցները 12-16 ամսվա կուտակված աշխատավարձերի պարտք ունեն: Դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, թե նաիրիտցիների աշխատավարձն ամբողջությամբ փակելու խոստում չի եղել:

Ըստ գործարանի տնօրինության, նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության մոտ 500 աշխատողի հետ: Նոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես ՓԲԸ ընկերության ներկայիս աշխատակիցների հետ: Իսկ մինչև այդ դեկտեմբերին գործարանի անձնակազմը մեկ ամսվա աշխատավարձ կստանա:

Մինչ այդ, գործարանի 6 աշխատակից այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Նրանք ներկայացնում են «Նաիրիտի» ամբողջ անձնակազմի պահանջը՝ վճարել կուտակված աշխատավարձը, գրում է Panorama.am-ը:

Գործարանի աշխատակիցները դեռ նախօրեին էին հավաքվել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, բայց այն այդպես էլ չէր չկայացել:

Հանդիպմանը վարչապետը նշել է, թե Կառավարությունը պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն և անհրաժեշտ ջանք գործադրել՝ գործարանի հետագա գործարկման համար:Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ լսել է նաիրիտցիների խնդիրները, նշել, որ դրանք լրացուցիչ կքննարկվեն կառավարությունում, տեղեկացնում է գործադիրի մամուլի ծառայությունը:

Վարչապետն ընդգծել է, որ Համաշխարհային բանկի միջազգային փորձագետները ուսումնասիրություններ են կատարելու «Նաիրիտ»-ում՝ գործարանի գործարկման հնարավորության վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար: Ակնկալվում է, որ այն կներկայացվի հաջորդ տարվա ընթացքում:

Կարդացեք նաև՝ Վարչապետ. Նաիրիտցիների աշխատավարձն ամբողջությամբ փակելու խոստում չի եղել

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---