ՎիվաՍել-ՄՏՍ-ի խաղարկած 365 սմարթֆոնն արդեն գտել են տերերին 9 դեկտեմբերի 2014 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի` տարեսկզբին հայտարարած «365» խաղարկությունը, որն իրականացվել է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով: Եզրափակիչ մրցանակաբաշխությանը ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է ամփոփիչ փուլում հաղթող ճանաչված 153 բաժանորդից 100-ին` մայրաքաղաքից և հարակից մարզերից: Հեռավոր մարզերի բաժանորդներին մրցանակը հանձնվել է անակնկալ այցով կամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում, հայտնում է ընկրության մամուլի ծառայությունը: «Ինչպես խոստացել էինք տարեսկզբին` 365 սմարթֆոննարդեն գտել են իրենց տերերին: Նախագծի նպատակը նորարարական ծառայությունները ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի բաժանորդներին առավել հասանելի դարձնելն ու նշված փաթեթի ակտիվ բաժանորդներին խրախուսելն էր»,-մեկնաբանել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հիշեցնենք, որ «365» խաղարկության համար մշակվել էր հատուկ համակարգչային ծրագիր (Microsoft.NET Random class selection on the system time), որը թույլ էր տալիս «Հատուկ» փաթեթին բաժանորդագրված՝ «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների ակտիվ բաժանորդների տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկություններին չեն մասնակցել նախկինում հաղթած և երկկողմանի անջատված հեռախոսահամարները: «365» խաղարկության արդյունքում MTS Ego սմարթֆոն է շահել Երևանի և մարզերի 365 բաժանորդ` հետևյալ հարաբերակցությամբ. Երևան – 83, Արագածոտն – 26, Արարատ – 39, Արմավիր – 38, Գեղարքունիք – 42, Կոտայք – 27, Լոռի – 8, Շիրակ – 28, Սյունիք – 39, Տավուշ – 25, Վայոց Ձոր – 10: «Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |