ԵԱՀԿ առաքելությունը Ղարաբաղի անվտանգության գոտում հրկիզման փաստեր չի արձանագրել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ նոտայի համաձայն, ԵԱՀԿ Գործող Նախագահի Անձնական Ներկայացուցչի գրասենյակը հունիսի 28-ին անցկացրեց Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի սահմանագծի դիտարկում Աղդամի ուղղությամբ` Յուսիֆջանլու բնակավայրի մոտ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Կին (Մեծ Բրիտանիա), Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Գյունտեր ֆոլքը (Գերմանիա):



Մոնիթորինգն անց է կացվել նշված ժամանակացույցի համաձայն: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել: ԵԱՀԿ դիտարկման խմբին ուղեկցող ԼՂՀ պաշտպանության եւ ԱԳ նախարարությունների ներկայացւցիչները նշել են, որ չնայած ադրբեջանական կողմի` ԼՂՀ անվտանգության գոտում գտնվող բնակավայրերը հրկիզելու մասին պնդումներին, դիտարկման մասնակիցները նման փաստեր չեն արձանագրել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---