Ասանժի փաստաբանն ու հայտնի բրիտանացի լրագրողը կմասնակցեն Ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովին

Ասանժի փաստաբանն ու հայտնի բրիտանացի լրագրողը կմասնակցեն Ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովին

PanARMENIAN.Net - Մարտի 3-15-ը Նյու Յորքում տեղի կունենա «Պատասխանատվություն-2015» խորհրդաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Եռօրյա խորհրդաժողովին կմասնակցեն մի շարք հայտնի պատմաբաններ, քաղաքական գործիչներ, գրողներ ու արվեստագետներ ամբողջ աշխարհից: Կանցկացվեն կլոր սեղաններ և բանավեճեր, նվիրված արդարության հաստատման ու Ցեղասպանության համար փոխհատուցման նախադեպերին, ցեղասպանությունների վերաբերյալ հետազոտություններին, քաղաքացիական ակտիվությանն արդարության ու պատասխանատվության հարցերում, ցեղասպանության ու զանգվածային կոտորածների արտացոլմանն արվեստում:

Քաղաքական գործիչներ, հայտնի անձինք, արվեստագետներ, որոնք հայտնի են իրենց ակտիվ դիրքորոշմամբ հումանիտար բնույթի հարցերում, կլուսաբանեն հանցագործության համար պատասխանատվության և նոր ոճիրների կանխարգելման թեման, հայտնում է Armenian Weekly-ին:

Մասնակիցների թվում կլինի, մասնավորապես, Ջեֆրի Ռոբերտսոնը` ակադեմիկոս, իրավաբան-միջազգայնագետ մարդու իրավունքների ոլորտում: Նրա վերջին գիրքն է «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է հիշում հայերի մասին» գիրքը: Վերջին տարիներին նա ակտիվորեն մասնակցել է Ջուլիան Ասանժի ու «Վիկիլիկս» նախագծի պաշտպանությանը, ներկայացրել է գրող Սալման Ռուշդիի շահերը, եղել է Ավգուստո Պինոչետի մեղադրյալը: 2008-ին նա դարձել է ՄԱԿ Արդարադատության խորհրդի անդամ, որը նշանակում և համակարգում է կազմակերպության դատավորների աշխատանքը:

Խորհրդաժողովին կմասնակցի նաև Ռոբերտ Ֆիսկը՝ Մերձավոր Արևելքում Independent թերթի թղթակիցը: Ֆիսկը բազում մրցանակների մրցանակակիր է լրագրության ասպարեզում, մասնավորապես, բրիտանական ԶԼՄ-ների համար նախատեսված Amnesty International-ի երկու պարգևների, ինչպես նաև յոթ անգամ ճանաչվել է լավագույն բրիտանացի լրագրող-միջազգայնագետ:

Մերձավոր Արևելքում 30 տարվա աշխատանքի ընթացքում նա լուսաբանել է տարածաշրջանի բոլոր կարևորագույն իրադարձությունները՝ Իրանի հեղափոխությունից մինչև Ալժիրի քաղաքացիական պատերազմ, խորհրդային զորքերի Աֆղանստան ներխուժումից մինչև Իսրայելի հարձակումը Լբանանի վրա, լուսաբանել է պատերազմը Պարսից ծոցում, ներխուժումն Իրաք, իրանա-իրաքյան պատերազմը և բազում այլ հակամարտություններ ու իրադարձություններ: Նրա ամենահայտնի գիրքը կոչվում է «Մեծ պատերազմ քաղաքակրթության համար. Մերձավոր Արևելքի գրավումը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---