Դրամի և ռուբլու անկումը շարունակվում է

Դրամի և ռուբլու անկումը շարունակվում է

PanARMENIAN.Net - Մոսկոսվյան բորսայի բացման սակարկություններում ռուբլու փոխարժեքը կրկին նվազել է դոլարի և եվրոյի համեմատ: Մոսկվայի ժամանակով 10:47-ի դրությամբ դոլարի փոխարժեքը ռուբլու հանդեպ աճել է 16 կոպեկով՝ հասնելով 54,20 ռուբլու: Եվրոն աճել է 67 կոպեկով՝ հասնելով 67,18 ռուբլու: Երկարժութային զամբյուղի արժեքը կազմել է 60 ռուբլի: Ռուբլին նվազում է նավթի գների անկման ֆոնի վրա:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները նախօրեին նվազել էին 5,48 տոկոսով՝ մինչև 65,48 դոլար մեկ բարելի դիմաց՝ թարմացնելով վեցամյա նվազագույն ցուցանիշը: Ավելի ուշ գները մի փոքր աճեցին, բայց կարող են կրկին նվազել: Դեկտեմբերի 10-ի առավոտյան Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը 66, 01 դոլար էր:

Արժեզրկվում է նաև դրամը: Դեկտեմբերի 10-ին հայկական բանկերում և փոխանակման կետերում, ըստ rate.am-ի, մեկ դոլարի արժեքը 455-457 դրամ է, եվրոյինը՝ 560-567 դրամ, ռուբլունը՝ 8,10 - 8,48 դրամ: Կենտրոնական բանկն էլ դեկտմբերի 9-ին ԱՄՆ 1 դոլարի դիմաց սահմանել է455,08 դրամ, ինչը նախորդ ցուցանիշը գերազանցում է2,58 կետով:

Նոյեմբերի 24–ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, բարձրացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Միաժամանակ արդեն դեկտեմբերի 2–ի դոլարի փոխարժեքն ավելացավ 7,07 կետով և կազմեց 442,33 դրամ, և դեկտեմբերի 6-ին հասել է 447,86 դրամի։ԿԲ–ի հայտարարության համաձայն` Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կայունացումը թելադրված է ազգային արտահանման մրցունակության բարձրացմամբ և արժութային պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---