Ռուսաստանը չեղյալ կհամարի Ուզբեկստանի $865 մլն պարտքը

Ռուսաստանը չեղյալ կհամարի Ուզբեկստանի $865 մլն պարտքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը միջկառավարական համաձայնագրի շրջանակում չեղյալ կհամարի Ուզբեկստանի 865 մլն դոլար պարտքը, որը նախատեսվում է ստորագրել բանակցությունների ավարտին Տաշքենդում: Այդ մասին ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ուզբեկստան այցի շրջանակում:

Նոյեմբերի դրությամբ Ուզբեկստանի պարքտի հանրագումարը կազմում է մոտ 890 մլն դոլար, որից 500 միլիոնը հիմնական պարտքն է, իսկ 388 մլն դոլարը՝ հավաքված տոկոսներն են: Ակնկալվում է, որ մնացորդը կմարվի միանվագ վճարումով, հայտնել է ՌԲԿ-ն:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ուզբեկստանի պարտքի մարման հարցի լուծումը հնարավորություն կտա ռուսական ռազմատեխնիկա առաքել այդ երկիր նոր վարկերով: Համաձայնագրի նախագիծը պարտքը չեղյալ հայտարարելու մասին հավանության արժանացավ ՌԴ կառավարության կողմից անցած շաբաթ:

Ռուսաստանը բազմիցս է միլիարդանոց պարտքեր ներել այլ պետություններին, սակայն, հիմնականում խոսքը դեռ խորհրդային պարտքերի մարման մասին է: Մասնավորապես, ներվեց Անգոլայի 3,5 մլրդ դոլարի պարտքը, Տանզանիայի, Բենինի, Մալիի, Գվինեա Բիսաուի, Չադի և այլ աֆրիկյան պետությունների պարտքերի 90 տոկոսը, Մոնղոլիայի 11,4-միլիարդանոց պարտքի 11,1 միլիարդ դոլարը, Իրաքի 9,5 մլրդ դոլարը, Սիրիայի 9,7 մլրդ դոլարը, Ալժիրի 7,7 մլրդ դոլարը և միլիոնավոր դոլարի պարտքեր նաև այլ երկրների դեպքում: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը ներեց Ղրղզստանի 500 մլն դոլարի պարտքը:

2002 թվականին «գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակում 98 մլն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցեց «Մարս» գործարանի տարածքը, Հրազդանի ՋԷԿ-ը և երկու գիտահետազոտական ինստիտուտ: 2013-ին 160 մլն դոլար պարտիք դիմաց Ռուսաստանին փոխանցվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի վերջին 10 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---