29 հունիսի 2006 - 17:31 AMT
Վարդան Օսկանյանն ու Նինո Բուրջանաձեն քննարկել են Ջավախքում տիրող դրությունը
Երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ: Կողմերը քննարկել են հայ-վրացական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, հայ եւ վրացի խորհրդարանականների համագործակցությունը` կարեւոր համարելով միջազգային կազմակերպություններում նրանց դիրքորոշումների կոորդինացումն ու համադրումը: Անդրադարձ է եղել նաեւ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի եւ վիրահայերի զբաղվածության խնդիրներին: Հանդիպումից հետո Վարդան Օսկանյանը ելույթ է ունեցել ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում (GFSIS), որտեղ լսարանին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումներն ու Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնությունները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: