29 հունիսի 2006 - 18:35 AMT
Մոսկվան չի ցանկանում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն լինի, գտնում են Բաքվում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները եւ ուղիները իրականում դատարկ բաներ են: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով, նրանք, ով այդ տեղեկատվությունը փոխանցել են թերթերին, եւ վերլուծաբանները, ովքեր նրանց մեկնաբանել են, մոռացել են մեկ բան` Ռուսաստանը: «Ես չեմ հասկանում, ինչպես նրանք կարող են մոռանել Մոսկվայի գործոնի մասին: Եթե հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնությունները չհամապատասխանեն Ռուսաստանի շահերին, ապա Մոսկվան թույլ չի տա լուծել հարցը»,- նշել է նա:

Գուլուզադեն պնդում է, որ «Հաայաստանը սեփական կարծիք չունի, նա ամեն բան անում է Ռուսաստանի թելադրանքով»: «Նույնիսկ եթե Հայաստանը, ԱՄՆ ճնշման, ներքո դիմի խաղաղ համաձայնագրի, ապա Ղարաբաղի հայերը կհրաժարվեն խաղաղությունից: Բոլոր այս բանակցությունների նպատակը մեկն է` ադրբեջանական հողերը տալ հայերին: Սակայն Ռուսաստանը համաձայան չէ դրան: Մոսկվան ընդհանրապես չի ցանկանում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն լինի, քանի որ դրանից հետո կարող է բարձացվել Հայաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերման հարցը: Հակամարտության շուտափույթ կարգավորումը ԱՄՆ-ի ցանկությունն է: Վաշինգթոնը ցանկանում է Ադրբեջանի տարածքների մի մասը տալ Հայաստանին եւ ենթադրում է, որ, գուցե, Ռուսաստանը կհամաձայնվի: Սակայն ամերիկացիները չեն հասկանում, որ Ռուսաստանը նույնիսկ դրան չի գնա: Ռուսաստանը դեռ ուժեղ խաղացող է եւ այդ պատճառով կարող է դիմակայել յուրաքանչյուր խաղաղ համաձայնագրի»,- ընդգծել է Գուլուզադեն:

Ինչ վերաբերում է ԼՂՀ հանրաքվեին, ապա դա, ադրբեջանցի քաղաքագետի կարծիքով, անհնարին է: Գուլուզադեն կարծում է, որ ներկա իրավիճակում համաձայնել հանրաքվեի անցակցմանը «նույնն է նշանակում, եթե Ղարաբաղը հանձնենք հայերին: Եթե հարցն այդպես է դրված, ապա ինչի՞ համար են ընդհանրապես հարկավոր այդ բանակցությունները: Թող անմիջապես հայտարարություն ստորագրեն եւ ասեն, որ մենք հայերին առատաձեռն ենք վերաբերվում»,- ասել է Վաֆա Գուլուզադեն, հաղորդում է Analitika.az-ը: