The Washington Post. 2014-ին Օբաման ապացուցեց, որ չի կարողանում աշխատել

The Washington Post. 2014-ին Օբաման ապացուցեց, որ չի կարողանում աշխատել

PanARMENIAN.Net - The Washington Post թերթը երկրորդ տարին անընդմեջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային «վատագույն տարվա» համար «մրցանակ է» շնորհել ներքին գործերում և միջազգային ասպարեզում անհաջողությունների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Նրա նախագահության վեցերորդ տարին, անկասկած, ամենավատն էր. Նա հայտնվեց խնդիրների կույտի բեռի տակ, որոնք կուտակվել են երկրորդ ժամկետում»,- գրում է թերթը:

Պարբերականը համեմատել է CNN-ի հարցումների արդյունքները 2008-ի դեկտեմբերի և 2014-ի մարտի համար. վեց տարի առաջ բնակչության մոտ 75 տոկոսը վստահ էր, որ Օբաման կարող է արդյունավետ կառավարել, այս տարվա գարնանը՝ միայն 43 տոկոսը:

The Washington Post-ը հիշեցնում է, որ հենց Օբամայի հեղինակության անկումն արդյունքում հանգեցրեց նրան, որ նոյեմբերի միջանկյալ ընտրություններում նրա կուսակցությունը զիջեց մեծամասնությունը Սենատում հանրապետականներին:

«Հասարակության շրջանում աճում է այն զգացողությունը, որ Օբաման ուղղակի այն մարդը չէ, որ պետք է զբաղեցնի այն պաշտոնը, որում նա ընտրվել է երկու անգամ: Դա է միավորում բոլոր ձախողումները, թերացումներն ու «2014-ի պարտադրված չարիքը»,- եզրակցնում է ամերիկյան թերթը:

Մեկ տարի առաջ The Washington Post-ը Բարաք Օբամային նմանատիպ «մրցանակ» էր շնորհել՝ 2013 թվականը «կորսված» համարելով ԱՄՆ նախագահի համար: Սակայն, եթե այն ժամանակ պարբերականը գտնում էր, որ Օբաման, այնուամենայնիվ, կկարողանա գտնել դեպի «աշխատունակություն տանող» հետդարձի ճանապարհը, ապա այժմ արդեն նախագահից «սկզբունքայնության ու հաջողակ լինելու շարունակական անկումից» բացի, այլ բան չեն սպասում, գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---