Ադրբեջանում խեղաթյուրել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի խոսքերը Ղարաբաղի մասին

Ադրբեջանում խեղաթյուրել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի խոսքերը Ղարաբաղի մասին

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը բացահայտել է ադրբեջանական ԱՊԱ գործակալության սուտը, որը սխալ է մեջբերել նրա խոսքերը: Այդ մասին նա գրել է Facebook-յան իր էջում:

«Անհրաժեշտ է ուղղել ԱՊԱ գործակալության հաղորդագրությունը, որն այսօր է հրապարակվել այս շաբաթ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում իմ տված ճեպազրույցի վերաբերյալ: Հաղորդագրության վերջին պարբերությունը սխալ է: «Մեջբերումը», որ այնտեղ կա, չի համապատասխանում իմ ասածին»,-գրել է Ապատուրայը:

Խոսքը հետևյալ մեջբերման մասին է. «Դաշինքն Ուելսի գագաթնաժողովում պաշտոնապես հրապարակեց իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում. Մենք կողմնակից ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ու կողմերի շահերին համապատասխան հակամարտության լուծմանը»:

Ապատուրայը նշել է, որ Դաշինքի դիրքորոշումը սառեցված հակամարտությունների վերաբերյալ արտահայտված է Ուելսում ՆԱՏՕ-ի ընդունած հռչակագրում:

Ավելի ուշ համապատասխան նյութը հեռացվեց ԱՊԱ կայքից:

ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակված հռչակագրի տեքստում մասնավորապես նշված է. «Մենք այսուհետ ևս շարունակելու ենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղած ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Դաշնակիցները նախկինի պես սատարում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը:

Փաստաթղթում նաև ասվում է, որ ձգձգվող հակամարտությունների չլուծվելու միտումը շարունակում է մնալ առանձնակի մտահոգության առիթ` խոչընդոտելով տարածաշրջանի բնակիչների ներուժի լիարժեք դրսևորմանը` որպես եվրաատլանտյան համագործակցության անդամների:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հակամարտության խաղաղ լուծման հարցում ցուցաբերել կառուցողական մոտեցում ու ավելի մեծ քաղաքական կամք` նախանշված բանակցային շրջանակում»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---