On The Road. CNN-ի հայտնի հաղորդաշարի հերթական կանգառը Հայաստանն էր (վիդեո) 13 դեկտեմբերի 2014 - 17:33 AMT PanARMENIAN.Net - CNN-ի՝ շաբաթ օրը ցուցադրվող On The Road («Ճանապարհին») հաղորդաշարի հերթական կանգառը Հայաստանն էր: Արդեն մի քանի տարի է PAN-ը CNN-ի տեղական կենտրոնն է, և տեղեկություն է փոխանցում ՀՀ-ում կատարվող կարևոր կամ արտակարգ դեպքերի մասին: Այս անգամ էլ մեր երկրին հաղորդում նվիրելու որոշումը կայացնելուց հետո հեռուստընկերությունը դիմեց PAN-ին` որպես տեղական պրոդյուսերի: Նախապատրաստական աշխատանքների համար ընդամենը երկու շաբաթ ժամանակ կար, և արդեն նոյեմբերի 16-ին CNN International-ի ավագ պրոդյուսեր Ռոբերտ Հոուելն ու Լոնդոնի գրասենյակի օպերատոր Անդրյու Ուոլերը Երևանում էին: Թեև մինչև գալը հեղինակները որոշ բաներ կարդացել էին ու արդեն մոտավոր պատկերացնում էին` ինչ են ուզում նկարել ու որ թեմաներին են պատրաստվում ուշադրություն դարձնել` ՏՏ ոլորտը, նոր կրթական կենտրոնները, շախմատը, քրիստոնեությունը` որպես առանձին պատմական թեմա, PAN-ն ուղղորդում էր նրանց` հուշելով` կոնկրետ ինչ նկարել, ինչին առավել ուշադիր լինել, կազմակերպում հանդիպումներ տեղացիների հետ, ովքեր ներկայացնում էին կոնկրետ պատմություններ։ Ի դեպ, նկարահանումների ու տեսաֆիլմի ընդհանուր թեման Հայաստանի նոր սերունդն է:
Նկարահանող խումբն առաջին 3 օրն անցկացրեց Երևանում: Այդ ընթացքում այցելեցին Ցեղասպանության թանգարան ու հուշահամալիր, եղան Թումո կենտրոնում, «Դեպի Հայք» հիմնադրամի գրասենյակում, շախմատի ակադեմիայում, նկարահանեցին Վերնիսաժը, Կասկադը, քաղաքի փողոցները և Էօն երիտասարդական հակասրճարանը: Ի դեպ CNN-ը զրուցեց նաև Հայց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանի հետ: CNN-ի խումբն այցելեց նաև Գեղարդ և Գառնի, որտեղ հյուրընկալվեց գառնեցի ընտանիքի՝ հյուրասիրությունը զարմացրել ու հիացրել էր հյուրերին: Խումբը եղավ Էջմիածնում, այն էլ` Եպիսկոպոսաց ժողովի օրերին: Այցելեցին Տաթև, ճանապարհին կանգ առան Խոր Վիրապում: Հետդարձի ժամանակ եղան Եղեգնաձորի այծաբուծական կենտրոնում, այնուհետ անցան Սելիմի լեռնանցքով և նկարահանեցին Սևանա լիճը: «Նրանք նշում էին, որ Երևանը շատ եվրոպական, զարգացող ու հետաքրքիր քաղաք է»,- պատմում է PanARMENIAN.Net ի մարքեթինգի բաժնի ղեկավար Արփինե Գրիգորյանը, որը նրանց հետ անցկացրեց ամբողջ շաբաթը։ Նրա խոսքով՝ հյուրերն անչափ հավանել էին հայկական խաշն ու այդ ուտեստի ավանդույթը, որին առանձին մաս հատկացրին հաղորդման մեջ: Իսկ հիմնականը, ինչի համար ափսոսանք հայտնեցին, այն էր, որ ամպամածության պատճառով չկարողացան տեսնել ու նկարահանել Արարատը. անգամ Խոր Վիրապից միայն աղոտ ուրվագիծն էր նշմարվում: Խումբը Հայաստանից մեկնեց նոյեմբերի 22-ին` նշելով, որ, ցավոք, 7 օրը բավական չէր մեր երկրի հարուստ պատմությունն ու մշակույթը լիարժեք նկարահանելու, իսկ 30 րոպեն՝ ներկայացնելու համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |