Աբու Դաբիում առաջին հայկական եկեղեցին է բացվել

Աբու Դաբիում առաջին հայկական եկեղեցին է բացվել

PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում՝ Աբու Դաբիում, հարյուրավոր հայերի մասնակցությամբ դեկտեմբերի 12-ին բացվել է քաղաքի առաջին հայկական եկեղեցին։

Ավելի վաղ եկեղեցի այցելելու համար հայերը ստիպված էին այլ հավատքի եկեղեցիներ հաճախել կամ էլ ուղևորվել Շարժա, որտեղ գործում է Սբ Գրիգոր Լուսավորչի անվան եկեղեցին։

Եկեղեցու հոգևոր հովիվը՝ հայր Մեսրոպը, տեղեկացրել է, թե նորաբաց եկեղեցին կառուցվել է ԱՄԷ իշխանության ակտիվ մասնակցությամբ, մասնավորապես՝ շինարարության համար տարածքն անվճար է տրամադրվել։

Տարածքում նաև այլ կառույցներ են լինելու, որոնցից մեկը ծառայելու է որպես կիրակնորյա դպրոցի շենք, գրում է Gulf News-ը։ Այցելուներից մեկի խոսքով, որը չի ցանկացել նշել իր անունը, Աբու Դաբիում մոտ հազար հայ է ապրում։ Նա նշել է, թե շատերն ամուսնանալու կամ այլ ծեսերի համար ուղևորվել են Սիրիա, Լիբանան կամ Իրան։

Տարբեր տվյալներով, ԱՄԷ-ում մոտ 11․000 հայ է ապրում։ Վերջին տարիներին այդ երկիր Հայաստանից, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հին ու խոշոր համայնքներից բազմաթիվ հայեր են մեկնել։ Էմիրաթներ արտագաղթը, մասնավորապես, հատկապես աճեց Սիրիայում պատերազմի ֆոնին, որտեղ տասնյակ հազարավոր հայեր էին ապրում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---