15 դեկտեմբերի 2014 - 11:38 AMT
Դրամի և ռուբլու անկումը շարունակվում է. $1-ը վաճառվում է 483-ից 495 դրամով

Դեկտեմբերի 14-ի նկատմամբ Հայաստանում արտարժույթի՝ ԱՄՆ դոլարի առքի ու վաճառքի փոխարժեքի տատանում է արձանագրվել համապատասխանաբար 2,31 և 3,48 դրամոով: Ըստ Rate.am-ի՝ մեկ ամերիկյան դոլարի առքի նվազագույն գինը դեկտեմբերի 15-ին կազմում է 474 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 480 դրամ, առքի նվազագույն արժեքը 483 դրամ է, առավելագույնը` 495: Միջին փոխարժեքն է 476` առքի և 485,86 դրամ վաճառքի դեպքում:

Ռուսական ռուբլու առքի նվազագույն արժեքն է 7,70 դրամ, վաճառքինը՝ 8,36 դրամ, առքի առավելագույն փոխարժեքը՝ 8,33դրամ, վաճառքինը՝ 9.10 դրամ:

Նոյեմբերի 24–ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, բարձրացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Միաժամանակ արդեն դեկտեմբերի 2–ի դոլարի փոխարժեքն ավելացավ 7,07 կետով և կազմեց 442,33 դրամ, և դեկտեմբերի 6-ին հասել է 447,86 դրամի։ԿԲ–ի հայտարարության համաձայն` Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կայունացումը թելադրված է ազգային արտահանման մրցունակության բարձրացմամբ և արժութային պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։