Ծաղկաձորն ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի թվում է

Ծաղկաձորն ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի թվում է

PanARMENIAN.Net - Ծաղկաձորն ամենամատչելի և ճանաչված լեռնադահուկային հանգստավայրերի ցուցակում է: Forbes-ի ռուսական ծառայությունը հետխորհրդային տարածքի 15 լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի ցանկն է կազմել, որում ընդգրկել է նաև Ծաղկաձորը:

«Հայաստանի գլխավոր լեռնադահուկային հանգստավայրը գտնվում է գեղեցիկ հովտում Թեղենիս լեռան ստորոտում: Խորհրդային տարիներին այն հիմնականում ծառայում էր որպես ԽՍՀՄ հավաքականի մարզաբազա, այժմ այստեղ Հայաստանի հավաքականի մարզաբազան է: Սակայն նորեկներին Ծաղկաձորում նույնպես հետաքրքիր կլինի, այն հարմար է գրեթե ցանկացած մակարդակի դահուկորդների համար»,- նկարագրությունում նշել է պարբերականը:

Նշվում է, որ հանգստավայրը Երևանից 60 կմ հեռավորությամբ է (օդանավակայանից ճանապարհը տևում է 1 ժամ 15 րոպե): Սեզոնը տևում է դեկտեմբերից մինչև մարտ, ծովի մակերևույթից բարձր է 2819 մ-ով: Դահուկների վազքուղիների ընդհանուր երկարությունը մոտ 7.200 մ է, կա 50 վազքուղի, ամենաերկրաը 8 կմ է: «Սև» վազքուղիները, որտեղ բարձրությունների տարբերությունը հասնում է 350 մ, սկսվում են լեռան գագաթից և սպասարկվում 1000-մետրանոց ճոպանուղիով: Պարբերականը նշում է, որ դահուկներից բացի, այստեղ կարելի է օգտվել ձյունագնացներից, ոչ շատ հեռու են Սևանա լիճը և հանքային աղբյուրները:

Travel.ru-ի լավագույն տասնյակում Ծաղկաձորը երրորդն է ԱՊՀ-ում ղրղզական Կարակոլից և բելառուսական Լագոյսկից հետո: Ծաղկաձորում մեկօրյա հանգիստը գնահատված է 50 դոլար մեկ մեծահասակի հաշվով, որի մեջ մտնում է՝ 2-3* հյուրանոցը ճոպանուղուց 15 կմ շառավիղով հեռավորության սահմանում, ընթրիքի արժեքը սրճարանում (հյուրանոցի մոտակայքում) և մեկօրյա «սքի փասը»՝ (մարզաձև, որը ենթադրում է դահուկավազք «չհարմարեցված» տեղում):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---