ՌԴ Դաշնության խորհրդի կոմիտեն միաձայն սատարել է Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին

ՌԴ Դաշնության խորհրդի կոմիտեն միաձայն սատարել է Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին

PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեն միաձայն կողմ է քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացմանը՝ խորհուրդ տալով Վերին պալատին ևս հավանության արժանացնել պայմանագիրը:

Ինչպես գրում է «Իզվեստիան», սենատորներին քննարկումների ժամանակ հետաքրքրում էր այն հարցը, թե արդյոք Հայաստանը կհրաժարվի Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրից, որին անդամակցում է:

«Եթե նրանց մասնակցությունը չի խանգարի, դա ինչ-րո տեղ հնարավոր է: Այլ տարբերակներ չկան»,-հայտարարել է տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական գործակցության և ինտեգրման դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան:

Սենատոր Իգոր Մորոզովը նշել է, որ ԱՊՀ մի շարք երկրներ, որոնք մասնակցել են այդ ծրագրին, հակառուսական են դարձել: «Մենք գիտենք թե ինչով ավարտվեց այդ նախագիծն Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի համար: Մնում է ևս երեք պետություն՝ Բելառուսը, Ադրբեջանն ու Հայաստանը»,-հայտարարել է նա:

2014-ի մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրել էին ԵՏՄ ձևավորման մասին համաձայնագիրը: Հոկտեմբերի 10-ին պայմանագրին միացավ Հայաստանը: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին օրինագիծը:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---