ՄԱԿ. Սիրիայում հակամարտության զոհերի թիվը հասնում է 200.000-ի

ՄԱԿ. Սիրիայում հակամարտության զոհերի թիվը հասնում է 200.000-ի

PanARMENIAN.Net - Սիրիայում շարունակվող հակամարտության զոհերի թիվը հասնում է 200 հազարի, վիրավորվել է մոտ մեկ միլիոնը: Տեղեկատվությունը տրամադրել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսն Անվտանգության խորհրդի նիստում, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:

«Փետրվարին սպանվածների թիվը գնահատվում էր մոտ 100 հազար: Այսօրվա դրությամբ ՄԱԿ-ի գնահատականով այդ ցուցանիշը մոտենում է 200 հազարի, ևս մեկ միլիոն մարդ վիրավորվել է: Այդ թվերն ամեն օր աճում են»,- մեջբերում է Ամոսին ՏԱՍՍ գործակալությունը:

«Սիրիայի բնակչության գրեթե կեսը լքել է տները՝ նրանցից մոտ 7,6 միլիոնը ներքին տեղահանվածներն են, ևս 3 միլիոնը փախել է հարևան երկրներ: Դա աշխարհում ներքին տեղահանվածների ընդհանուր թվի մեկ հինգերորդն է»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը:

Սիրիայում արդեն 3 տարուց ավելի քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, Սիրիայում և Իրաքում մոտ 13,6 միլիոն մարդ դարձել է փախստական և ներքին տեղահանված անձ, որից ևս 7,2 մլն Սիրիայի ներքին տեղահանված անձիք են, 3,3 մլն՝ փախստականներն այդ երկրից:

Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն: Մոտ 12 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---