Օբամա. Արտերկրում ԱՄՆ խոշոր ռազմական գործողությունների դարաշրջանն ավարտվում է

Օբամա. Արտերկրում ԱՄՆ խոշոր ռազմական գործողությունների դարաշրջանն ավարտվում է

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ արտերկրում ԱՄՆ բանակի խոշոր ռազմական գործողությունների դարաշրջանն ավարտվում է: Նա նշել է, որ զորքերը պետք է պատրաստ լինեն տարբեր խնդիրների կատարմանը, հայտնում է Lenta.ru-ն ABC News-ին հղումով:

«Անցյալում են այն ժամանակները, երբ ԱՄՆ-ն խոշոր ռազմական գործողություններ էր իրականացնում ցամաքային զորքերի մասնակցությամբ այլ երկրներում»,- ասել է Օբաման Մաքգուայր-Դիքս-Լեյքհարսթի միացյալ ռազմակայանի զինծառայողների առջև ելույթում:

Նա հիշեցրել է, որ մինչև տարեվերջ կավարտվի հիմնական զորախմբի դուրսբերումն Աֆղանստանից:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ 2015-ից այդ երկրում անվտանգության ապահովմամբ կզբաղվեն տեղական իշխանությունները: «Ավելի քան 13 տարի անց կավարտվի մեր ռազմական գործողությունն Աֆղանստանում»,-ասել է նախագահը՝ հավելելով, որ տարածաշրջանը նախկինի պես վտանգավոր վայր է:Օբաման հիշեցրել է, որ Աֆղանստանում և Իրաքում 180 հազար զինծառայողից կմնա 15 հազարը:

«Ապագայում մեր զորքերն ավելի կոմպակտ կլինեն: Սակայն, որպես ձեր գերագույն հրամանատար ցանկանում եմ վստահ լինել, որ դուք պատրաստ եք կատարել այն խնդիրները, որոնք կարող են դրվել ձեր առաջ»,- ասել է ՄԱՆ նախագահը՝ նշելով, որ բանակը նախկինի պես կունենա լավագույն սպառազինում, հագեցվածություն և հրամանատարություն:

Մինչև տարեվերջ ԱՄՆ և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների զորակազմը պետք է հեռանա Աֆղանստանից: Նախատեսվում է, որ դրանից հետո ամերիկացի զինծառայողների մի մասը կմնա երկրում մարզելու և օգնելու համար տեղական ոստիկանությանն ու բանակին: Պետք է առանձին համաձայնագիր կնքվի 2014 թ. հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի կարգավիճակի մասին:

2011-ի հոկտեմբերին Օբաման հայտարարեց մինչև տարեվերջ Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալու մասին: Մինչ այդ Իրաքում տեղակայված էր ամերիկացի 39 հազար զինծառայող, առավելագույն թիվը եղել է 2008-ին՝ 165 հազար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---