«Գազպրոմ Արմենիա»-ն հնարավոր է գազի սակագնի վերանայման հարցով դիմի ՀԾԿՀ (թարմացված)17 դեկտեմբերի 2014 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Եթե շարունակվի ՀՀ դրամի անկումը դոլարի նկատմամբ, ապա «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իր իրավասության շրջանակում, մոնիտորինգի արդյունքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու որոշում կկայացնի՝ սակագնի վերանայման հարցով: Այս մասին հայտարարել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը, մեջբերում է Tert.am-ը: «Ընկերության կողմից ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում իրավիճակի հետ կապված, և եթե առաջիկա ամիսներին պահպանվեն արտարժույթի փոխարժեքի աճի միտումները, և ընկերությունը շարունակի վնասներ կրել, ապա մոնիտորինգի արդյունքներին համապատասխան որոշում կկայացվի՝ դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի վերանայման հետ կապված»,- ասել է նա: «Գործող կարգի հիմքերով՝ ընկերությունն ունի իրավունք դիմելու կարգավորող մարմնին՝ սակագնի վերանայման հետ կապված՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ ազգային արժույթի՝ դրամի տատանումները»,-հավելել է Սարդարյանը: Ավելի վաղ նա հայտնել էր, թե այս պահին գազի սակագինը սահմանին նույնն է՝ 189 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց և սակագնի վերանայման հայտով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու անհրաժեշտություն չկա: Բնական գազի ներկայում գործող սակագնի հաշվարկի հիմքում 1 դոլարը 416,5 ՀՀ դրամ փոխարժեքն է: Միևնույն ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը հայտնել է, որ կոմունալ ծառայությունների գների փոփոխման հայտ հայկական ընկերությունները դեռ չեն ներկայացրել: «Մենք գների վերանայման ոչ մի հայտ չենք ստացել», - ասել է Ստեփանյանը, մեջբերում է ԱՌԿԱ գործակալությունը: «Հայկական ժամանակ» օրաթերթը դեկտեկբերի 9-ին գրել էր, որ «Գազպրոմ Արմենիա»-ն հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին կարող է դիմել ՀԾԿՀ՝ ներքին սպառման գազի սակագնի «ճշգրտման» հայտով: Գործող սակագնի հիմքում մեկ դոլարի փոխարժեքը 410 դրամ է, իսկ ներկայումս մեկ դոլարի գինը հասնում է 460 դրամի: Ընկերությունն էլ Ռուսաստանից գազը գնում է դոլարով: Այն ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը ևս հայտարարել էր, թե գազի սակագնի վերանայման հայտով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու անհրաժեշտություն չկա: Սպառողների համար գազը թանկացել էր 2013-ի հուլիսից, երբ ռուսական «Գազպրոմը» թանկացրել էր Հայաստան առաքվող գազը: Սակայն, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինի 2013-ի դեկտեմբերի սկզբին կայացած այցից հետո Հայաստան առաքվող գազի գինը մեկ խմ-ի համար 270 դոլարից էժանացավ մինչև 180 դոլար, շարքային սպառողներին բաժին հասած մեկ խմ-ի դիմաց 156 դրամ սակագինը չփոխվեց: Ավելի ուշ ՀԾԿՀ-ն երկարացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գազամատակարարման արտոնագիրը մինչև 2017-ի հունվարի 1-ը։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ին։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն բնական գազի մատակարարում է ապահովում Հայաստանի ներքին շուկայի համար։ Ընկերությունը զբաղվում է նաև բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |