Վրաստանի իշխանություններն ադրբեջանաբնակ շրջանի մահմեդականներին 23 մզկիթ կփոխանցեն17 դեկտեմբերի 2014 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Կրոնի հարցերի պետական գործակալությունը Վրաստանի մահմեդականների վարչությանն արևելյան Վրաստանում գտնվող (Քվեմո Քարթլի) 23 մզկիթ կփոխանցի: Նախկինում մզկիթները պետական բալանսի վրա էին: Այդ մասին հայտարարել է գործակալության ղեկավար Զազա Վաշակմաձեն, գրում է Apsny.ge-ն: Ըստ նրա, գործակալությունն արդեն ստացել է գույքի վերաձևակերպման թույլտվությունը: Հաջորդ հանդիպմանը նախատեսվում է քննարկել մյուս մզկիթների ճակատագիրը, հստակ թիվը չի նշվում: Այս հարցի վերաբերյալ գործակալությունում հանդիպում է նախատեսված Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ, նշում է պարբերականը: Քվեմո Քարթլիի մահմեդական բնակիչները հիմնականում ադրբեջանցիներ են: Նրանք մեծամասնություն են կազմում Մառնեուլի, Բոլնիսի, Դմանիսիի շրջաններում: Ընդ որում, Վրաստանում հայերի պատմական ժառանգության հարցը երկու տասնամյակ է լուծում չի գտնում: Հայկական եկեղեցիների մի մասը նախկինում վերափոխվեցին վրացականների, մի մասը մասնակիորեն կամ ամբողջությամբ փլուզվեց, մյուսները, ինչպես օրինակ Սուրբ Նշանն ու Սուրբ Նորաշենը, վիճահարույց են հայտարարվել: Վրաստանում բավականին հաճախ են տարաձայնություններ լինում կրոնական հողի վրա: Պատճառը սողացող իսլամականացման վտանգն է: 2014-ի սեպտեմբերին վրացական Քոբուլեթիի բնակիչները, բողոքելով մեդրեսեի բացման դեմ, խոզ էին մորթել և գլուխը կախել ապագա հաստատության դռնից: Թուրքական Ազիզիե մզկիթի կառուցման նախագիծը բազմահազարանոց ցույցերի պատճառ դարձավ Բաթումում: 2012-ին Լանչխուտիի շրջանի Նիգվզիանի գյուղի բնակիչները պահանջեցին փակել մզկիթը՝ դժգոհելով մեսխեթցի թուրքերի վերաբնակեցումից: 2013-ին տեղաբնակների պահանջով և մաքսային փաստաթղթերի սխալ ձևակերպման պատրվակով քանդվեց Թուրքիայից բերված մզկիթի աշտարակը գյուղերից մեկում: Նոր մզկիթների կառուցման դեմ բողոքի ցույցեր են անցել վրացական բազում այլ քաղաքներում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |