Հանրայինը կոմերցիոն գովազդ չի հեռարձակի. Գովազդի ծավալը չպետք է գերազանցի եթերի 7%-ը17 դեկտեմբերի 2014 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ–ն դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում, որոնք նախատեսում են զրկել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունքից։ Օրինագծի հիմնավորման համաձայն` Հանրային հեռուստաընկերության եթերից կոմերցիոն գովազդի բացառումը թույլ կտա ավելի շատ եթերային ժամանակն հատկացնել առավել կարևոր և նշանակալի ծրագրերի հեռարձակման համար, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը։ Օրինագծի համաձայն` հեռուստաընկերության եթերում արգելվում է հեռարձակել ցանկացած գովազդ, բացառությամբ սոցիալականի, ինչպես նաև մշակութային և մարզական ծրագրերի հովանավորների մասին տեղեկատվության։ Մեկ ծրագրի հեռարձակման ժամանակ թույլատրվում է տեղեկատվություն տարածել միայն մեկ հովանավորի մասին։ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի համաձայն` Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող գովազդի ծավալը չպետք է գերազանցի եթերի 7 տոկոսը։ Այս տարի ավելի վաղ մեկ այլ՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի համաձայնէ հեռուստառադիոընկերությունների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ տեղական արտադրության կոնյակի) գովազդի հեռարձակումը ժամը 06:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաև մանկապատանեկան հեռուստառադիոհաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |