Մեկնարկել է «Ամերիա Սերունդ» 4-րդ ծրագիրը18 դեկտեմբերի 2014 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն վայելող «Ամերիա Սերունդ» ծրագիրը, որը յուրաքանչյուր տարի կազմակերպվում է Ամերիաբանկի կողմից: Այննախատեսված է 20-25 տարեկան նորավարտ երիտասարդների համար, ովքեր ունեն մեծ ցանկություն և պատրաստակամություն կառուցելու իրենց կարիերան բանկային համակարգում: «Ամերիա Սերունդ» ծրագրի ընտրական փուլը բաղկացած է 3 հիմնական ենթափուլից` տեստավորում, խմբային, այնուհետև` անհատական հարցազրույց: Նշված փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդների հետ կկնքվի ուսնակության պայմանագիր 3 ամիս տևողությամբ,իսկ տեսական և գործնական ուսուցման փուլերը հաջողությամբ ավարտած ուսնակներին կներկայացվի աշխատանքի առաջարկ: Վերապատրաստման ամբողջ ընթացքում բանկը կվարձատրի ծրագրի մասնակիցներին: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի պաշտոնական կայքում լրացնել համապատասխան դիմում-հայտը, կցել մոտիվացիոն նամակ, իսկ առավել ստեղծագործ երիտասարդները կարող են պատրատել մոտիվացիոն տեսահոլովակ (մինչ 1 րոպե տևողությամբ) և մինչև 2015-ի հունվարի 18-ը ներառյալ ուղարկել generationA@ameriabank.am հասցեով: Նախորդ տարիներին անցկացրած «Ամերիա Սերունդ» երեք ծրագրի արդյունքում 70 երիտասարդ արդեն աշխատում է Ամերիաբանկի տարբեր ստորաբաժանումներում:Մանրամասները՝ Ամերիաբանկի պաշտոնական կայքէջի «Ամերիա Սերունդ» բաժնում: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |