Լևոն Հայրապետյանի փաստաբանները բողոքարկել են տնային կալանքը երկարացնելու մասին որոշումը18 դեկտեմբերի 2014 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ձեռներեց և բարերար Լևոն Հայրապետյանի դատապաշտպանները բողոքարկել են նրա տնային կալանքը երկարացնելու մասին որոշումը: Այդ մասին հայտնում է Մոսկվայի Բասմանյան դատարանի մամուլի ծառայությունը: Լևոն Հայրապետյանը մեղադրվում է դրամական միջոցները մսխելու ու փողերը լվանալու մեջ «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշեց փոխել «Բաշնեֆտի» գործով ֆիգուրանտներից մեկին՝ գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք: Ըստ դատարանի որոշման, տնային կալանքի շրջանակում Հայրապետյանին արգելված են զբոսանքները, ինչպես նաև կապի միջոցներից ու համացանցից օգտվելը: Ավելի վաղ քննությունը խնդրագիր էր ներկայացրել խափանման միջոցը փոխելու առաջարկով: Առաջարկվում էր Հայրապետյանին ազատ արձակել բանտից և տնային կալանքի ենթարկել: Այդ մասին ՌԲԿ-ին է հայտնել դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան: Հայրապետյանի փաստաբանները դատարանի դահլիճում են և չեն կարող մեկնաբանություն տալ: Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը միջնորդություն էր ներկայացրել իր ռուս պաշտոնակցին Հայրապետյանի գործով զբաղվելու խնդրանքով: Հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը: Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |