3 հուլիսի 2006 - 16:05 AMT
ԵՄ-ն շուտով կարող է Հայաստանին շուկայական տնտեսությամբ երկրի կարգավիճակ տրամադրել
Ծրագրվում է, որ Եվրամիությունը շուտով Հայաստանին շուկայական տնտեսությամբ երկրի կարգավիճակ կտրամադրի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ՀԱԿ եւ ԵՄ հետ համագործակցության մարմնի ղեկավար Վահագն Ղազարյանը: «Մեր կողմից այդ ուղղությամբ տարված աշխատանքը ավարտված ենք համարում, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ներկայացվել են Եվրահանձնաժողով»,- ասել է նա` նշելով, որ մոտակա ժամանակներում, եվրոպական կողմի սահմանած ընթացակարգին համապատասխան, սպասվում է այդ կարգավիճակի շնորհումը, հայտնում են հայկական ԶԼՄ-ները: