Հայկական խոհանոցը` France 2-ի հատուկ ռեպորտաժում (վիդեո) 19 դեկտեմբերի 2014 - 11:06 AMT PanARMENIAN.Net - France 2 ֆրանսիական հանրային հեռուստաալիքը դեկտեմբերի 17-ի նորությունների թողարկման ժամանակ հայկական խոհանոցի առանձնահատկությունների մասին ռեպորտաժ է ցուցադրել: Nouvelles d'Arménie-ի հաղորդմամբ, ֆրանսիական նկարահանող խումբն այցելել է Սևանի ափին բնակվող Մկրտչյանների ընտանիք, որը պատրաստվում է Ամանորին: Ընտանիքում ամեն մեկն իր հատուկ դերն ունի. «Մենք հայկական խոհանոցի գաղտնիքները սովորեցնում ենք մեր դստրերին ու հարսներին: Նրանք կպահպանեն ավանդույթները, երբ մենք հեռանանք»,-ասել է ընտանիքի մայրը: Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանում իդեալական է համարվում այն սեղանը, որի վրա ուտելիքներից տեղ չկա. տոնական ուտեստների պատրաստումը սկսվում է վաղ առավոտից: Տատիկները հաց են թխում, իսկ տղամարդիկ խորոված անում: «Երբ երիտասարդ կանայք պատրաստվում են ամուսնանալ, նրանք պիտի սովորեն 60 տարբեր բաներ անել՝ սեղան գցել, ուտելիք պատրաստել, գործել և այլն»,-ասել է Արթիկ Մկրտչյանը: Ըստ ռեպորտաժի հեղինակների, հենց այստեղ է երևում Մերձավոր Արևելքին մոտ լինելը: Նաև նշվում է, որ Հայաստանում Սուրջ Ծնունդն ավելի ուշ են նշում` հունվարի 5-ի երեկոյան: Կարդացեք նաև`On The Road. CNN-ի հայտնի հաղորդաշարի հերթական կանգառը Հայաստանն էր Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |