Վ. Օսկանյան. ՌԴ իշխանությունները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն այլատյացության դեմ պայքարի համար 3 հուլիսի 2006 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների հետ երկկողմանի հանդիպումների ժամանակ միշտ բարձրացնում է Ռուսաստանում ապրող հայերի սպանությունների եւ նրանց նկատմամբ իրականացվող բռնությունների հարցը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ռուսական կողմը եւս անհանգստություն է հայտնում նմանատիպ դեպքերի առումով: «Ռուսաստանի իշխանությունները լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն բռնությունների եւ այլատացյության կանխարգելման համար, հակառակ դեպքում, դա սպառնալիք կդառան հենց երկրի համար: Մենք ,մեր հերթին, կշարունակենք ուշադրություն դարձնել հայերի նկատմամբ բռնությունների կիրառմանը»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |