Հաջորդ տարի ՀՀ-ն մի քանի միլիոն դոլար կստանա ԵՏՄ շրջանակում20 դեկտեմբերի 2014 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բյուջեն եկող տարի կհամալրվի մի քանի միլիոն դոլարով: Մեր երկիրն այդ գումարը կստանա դրամաշնորհների, վարկերի ու դոտացիաների տեսքով: Այդ ամենը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակում, հայտնում է «ՄԻՌ 24»-ը: «Կարծես թե բոլորը կանխատեսում են ճգնաժամը, բայց, այնուամենայնիվ, այն միշտ անսպասելի է գալիս»: Այս անգամ էլ ճգնաժամը բավականին արագ ու անսպասելի զարգացավ: Ես կարևորում եմ այն հանգամանքը, որ միջազգային գործակցության շրջանակում այս օգնությունը կնպաստի նրան, որ առաջիկա տարիներին խուսափենք նման միտումներից ու կտրուկ տատանումներից»,-հայտարարել է Հայաստանում ՌԴ Առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն ԵՏՄ անդամ երկրների համար նոր հեռանկարում միջազգային զարգացման նոր նախագծերին նվիրված սեմինարում, որը դեկտեմբերի 19-ին մեկնարկել է Երևանում: Սեմինարին մասնկացել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարության, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունը, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ զարգացման ծրագրի մասնագետները: Դեկտեմբերի 19-ին Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը: Նույն օրը Ղազախստանի Սենատը ընդլայնված նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին: Դեկտեմբերի 17-ին ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ըստ փաստաթղթի, Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև մյուս միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին: Photo: Trud-ost.ru Հղումներ թեմայով. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին |