Սիրիայում հակամարտության ընթացքում մոտ 1 մլն մարդ է վիրավորվել20 դեկտեմբերի 2014 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Մեկ միլիոն մարդ է վիրավորվել սիրիական հակամարտության ընթացքում, ուրբաթ օրը հայտարարել է Առողջության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Էլիզաբեթ Հոֆֆը: «Դա կարելի է տեսնել, ճամփորդելով երկրում: Կարելի է տեսնել մեծ քանակությամբ հաշմանդամների, դա մեծ խնդիր է»,- ասել է նա լրագրողներին, գրում է Ինտերֆաքսը: Նա նաև անդրադարձել է սիրիացիների շրջանում հիվանդությունների արագ տարածմանը և խնդիրներին առողջապահութնան ոլորտում: Ըստ ԱՀԿ ներկայացուցչի, կտրուկ աճել է տիֆով և հեպատիտով հիվանդների թիվը, քանի որ այժմ պատվաստվում է բնակչության ընդամենը 52 տոկոսը, մինչդեռ ռազմական գործողություններից առաջ պատվաստմանը ենթակա էր բնակչության 90 տոկոսը: ԱՀԿ-ն բուժօգնություն է տրամադրում Սիրիային հակամարտության մեկնարկից ի վեր, սակայն կազմակերպությունը ստիպված է համաձայնեցնել բոլոր առաքումները Դամասկոսի հետ: «Խնդիրներ կան կապված առաքումների կանոնակարգման հետ: Նրանց հավանությունը մշտական չէ»,-նշել է Հոֆֆը: Ավելի վաղ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը հայտարարել է, որ Սիրիայում հակամարտության զոհերի թիվը հասնում է 200 հազարի: Դեռ փետրվարին զոհվածների քանակը գնահատվում էր 200 հազար: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարուց ավելի: Իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»: Այս ընթացքում մոտ 200 հազար մարդ է զոհվել: ՄԱԿ տվյալներով, Սիրիայում և Իրաքում մոտ 13,6 միլիոն մարդ դարձել է փախստական և ներքին տեղահանված անձ, որից ևս 7,2 մլն Սիրիայի ներքին տեղահանված անձիք են, 3,3 մլն՝ փախստականներն այդ երկրից: Մոտ 12 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |