3 հուլիսի 2006 - 18:47 AMT
Բաքու. Հայաստանը Հարավային Կովկասում նույն դերը կխաղա, ինչ եւ Իսրայելը Մերձավոր Արեւելքում
«Չնայած Ադրբեջանի իշխանությունների հավաստիացումներին այն մասին, որ նրանք, իբր, պաշտպանում են Ադրբեջանի շահերը, նրանք ստիպված կլինեն ընդունել հայերի պահաջները»,- հայտարարել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Նրա խոսքերով, հայկական կողմը չի էլ պատրաստվում ազատել բոլոր յոթ շրջանները:«Միակ բանը, որին Ադրբեջանը կարող է հասնել, հայկական զորքերի դուրս բերումն է անվտանգության գոտուց, ուր միայն հինգ շրջան է մտնում»,- ասել է նա:

Ադրբեջանցի քաղաքագետը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում կտեղակայվեն խաղաղապահ զորքեր, եւ, ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն ՆԱՏՕ-ի ուժերը: «Չնայած դրանք կկոչվեն խաղաղպահ ուժեր, նրանք կպաշտպանեն առաջին հերթին հայ բնակչության անվտանգությունը: Ռուսաստանի դիրքորոշումը անփոփոխ է մնում: Նա ամեն կերպ փորձում է ձգձել Ղարաբաղի հարցի կարգավորումը»,- նշել է Ալիզադեն:

Նա համոզված է, որ ԱՄՆ-ն պատրաստվում են իրենց կողմը քաշել Հայաստանին` փորձելով նրան վերածել տարածաշրջանում իրենց հիմնական դաշնակիցը: «Կարծում եմ, որ Հայաստանը մեր տարածաշրջանում կխաղա նույն դերը, որն Իսրայելը խաղում է Մերձավոր Արեւելքում: Լաչինն ու Քելբաջարը, ամենայն հավանականությամբ, կմնան հայերին»,- ընդգծել է ադրբեջանցի քաղաքագետը, հաղորդում է «Ռեալնի Ազերբաջանը»: